Բաժիններ՝

Ռոյսը կարող է դառնալ Մեսսիի կամ Ռոնալդուի թիմակիցը

Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի» կամ «Ալ Նասր»:

34-ամյա կիսապաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Դորտմունդը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» դեմ կլինի Ռոյսի վերջին պաշտոնական հանդիպումը «Բորուսիայի» կազմում։

Ինչպես հաղորդում է Sky-ը, գերմանացի կիսապաշտպանը մի քանի հարցում է ստացել ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից: Ռոյսով հետաքրքրված ակումբների թվում են Մայամիի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Լիոնել Մեսսին, ինչպես նաև «Ալ Նասրը», որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը նախնական բանակցություններ է վարել «Սենտ Լուիս Սիթիի» հետ։

«Բորուսիայի» հետ Ռոյսը երկու անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը։

Ընդհանուր առմամբ Մարկոն թիմի կազմում մինչ այժմ անցկացրած 424 խաղում խփել է 168 գոլ և կատարել 128 գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս