Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդեռլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
«Եվրատեսիլի» 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո:
«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով, մեկ այլ լրատվամիջոց էլ հայտնում էր, որ Իսրայելի և Նիդեռլանդների մասնակիցների միջև վեճ է ծավալվել:
Ըստ The Guardian-ի, մայիսի 9-ի երեկոյան մամուլի ասուլիսում Քլայնի և իսրայելական պատվիրակության միջև բախումները թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը քաղաքական բնույթ է կրում:
Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, թե մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին և ներկա երկրպագուներին, ինչին հաղորդավարուհին միջամտել է և ասել, որ ինքը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Քլեյնը, որը նստած է եղել նրա կողքին, հավելել է՝ «ինչու ոչ»: