Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շարունակում է պատասխանել քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Քաղաքացի Գագիկ Պետրոսյանի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք Սրբազանի քայլերթից, կունենա՞նք հաջողություններ, թե՞ նորից չի ստացվի, Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«Իմ ակնկալիքը հայ ժողովրդից է, ով այլևս նահանջելու տեղ չունի՝ այնքան է փոքրացել իր Հայրենիքը, իր ապագայի պատուհանը։

Հուսով եմ՝ կգործի զսպանակի կանոնը, և 6 տարիների ընթացքում ճնշված, բայց չկոտրված ժողովրդական արժանապատվության զսպանակը կուղղվի իրեն կոտրել փորձողների երեսին։ Սրբազանն այս պատմական առաքելության մոբիլիզացման, բյուրեղացման, սիրո և հույսի էներգետիկայի կրողն է, ով հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը։

Ֆիզիկայի տերմինաբանությամբ ասած՝ հայ ժողովրդի պոտենցիալ էներգիան Բագրատ սրբազանի ծառայությամբ վերածվում է կինետիկ էներգիայի, որի նշանակետն է գործող վարչախմբի պարագլխի հրաժարականը։

Նիկոլն այնքան է համը հանել, որ իր դեմ բողոքի արդար ձայն են բարձրացնում շատ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ և ուժեր, որոնք պարտավոր են մի կողմ դնել տարաձայնություններն այլևս խիստ երկրորդական դարձած հարցերում, և համախմբվենք այն կարևորագույն արժեքների շուրջ, որոնք մեզ միավորում են»։

Տեսանյութեր

Լրահոս