Բաժիններ՝

Ազատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցին

Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի ընտրանու անդամները օլիմպիական վարկանիշային մրցաշարում ուղեգիր չնվաճեցին:

Թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած մրցաշարում Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը(125 կգ) չկարողացան 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Ավելի վաղ վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանը ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ) ևս ոչ մի ուղեգիր չէին նվաճել:

Հայ ըմբիշներից դեռևս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս