Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։
«Ես դժգոհ եմ, որ ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Արցախի Կառավարությունը մինչ այսօր չեն դատապարտել ադրբեջանական պետական մակարդակով իրականացված ահաբեկչությունը՝ Արցախի իրավապահ մարմնի աշխատողների նկատմամբ»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքի բնակիչ, «Շուշի հայենակցական միության» նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին թշնամու կողմից արցախցի 3 ոստիկանների սպանության դեպքին:
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր հայտարարություններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարվել է Արցախից։
Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը:
Նիկոլ Փաշինյանի քեֆը երբ տալիս է, այդ ժամանակ խոսում է տեղահանվածների մասին. Հադրութից տեղահանված
120.000 արցախցիների նման մեզ էլ են ուզում խաբել, պատանդ պահել, ՀՀ իշխանության գործելաոճն է. արցախցի
Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։
Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:
«Իմ ամուսինը 1193 թվականին թուրքի ձեռքով է զոհվել, հիմա ես ո՞նց գնամ նրանց հետ ապրեմ»,- այսօր Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչներից մի կին:
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ՀՀ իշխանությունն ապահովի իրենց՝ Հադրութ վերադարձը, և դա անի՝ Արցախի անկախությունը ճանաչելով:
Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:
168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այժմ եթե ցանկություն էլ ունենան, հայկական վերահսկողության տակ գտնվող հողերը չեն կարող անմշակ թողնել, բայց պատերազմի ժամանակ հողերի մի մասը հայտնվել է հայկական ու ադրբեջանական դիրքերի չեզոք գոտում, եթե փորձեն մշակել՝ կկրակեն:
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները դյուրացնելու գործում:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին:
«ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները»,- պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհություններից ու քննադատություններից՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
«Եղբորս առողջական վիճակում առանձնապես փոփոխություն չկա, արդեն 3.5 տարի է՝ անգիտակից վիճակում գամված է անկողնուն»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 2019 թվականին Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ, ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որոնք ոչնչացնում են և հայկական մշակույթը, և ավանդույթները, և, փաստորեն աղավաղում են չինականը.
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրում է. «ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ անկախ պետություն»։
ՀՀ պաշտպանության նախարարը մարտի 24-ին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:
Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։
Ողջունում եմ գեներալ Տիրան Խաչատրյանի՝ նենգ նպատակներ հետապնդող այս հանձնաժողով չներկայանալու որոշումը։ Եվ քանի դեռ հանձնաժողովը չի քննել ու հրապարակային համապատասխան գնահատական չի տվել քծնանքի օբեկտի տիկնոջ և մյուս քայլարածների ազատ դիրքավորմանը Հրամանատարական բարձրագույն կետում՝ Բունկերում, գործող հանձնաժողովը պետք է դիտարկել որպես պատերազմում պարտության հետքերը թաքցնող և դավադիր տեսություններ մշակող կառույց»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Սյունիք» հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։ Մի շարք հարցերից բացի, Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել՝ փորձելով մոլորեցնել ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը։