Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Անգամ կորցնելով մարմնի որոշ մասեր և ներքին օրգաններ՝ մարդը կարող է լիարժեք կյանք վարել։ Ժամանակակից բժշկության մակարդակը թույլ է տալիս մասամբ փոխհատուցել դրանցից մի քանիսի գործառույթները։
Իտալիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: Ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում հայտարարել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն։
Երկար տարիներ է, ինչ Թուրքիայի և Իրաքի կառավարության միջև, Իրաքի տարածքից հում նավթի արտահանման շուրջ տարաձայնություններ կան:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան: Ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցում՝ պլանային հետազոտությունների համար։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուար Զառա Հակոբյանն էլ Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է. «Հիմա վճարմանն ենք անցնում ու տեսնում, որ բոլոր ընկերություններն առաջարկում են տարբեր գներ, այսինքն՝ գոյություն ունեցող 10 դասի համար՝ 20 հազարից մինչև 50 հազար գին տվյալ տրանսպորտային միջոցի համար»:
Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:
Sputnik ԱրմենիաՀայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ անվտանգության աշխատակիցը ներկայացել է բաժին:
Արձագանքելով ԵՄ դիտորդների՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններով գործելու այս դիտարկմանը՝ Արման Աբովյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այդ հանձնառությունները չեն բխում հայկական շահից և ունեն ընդդեմ Իրանի ուղղվածություն։
Գագաթնաժողովի վարժեցրած և վնասատու կապիկը. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին. ՈՒՂԻՂ
Նա ընդգծեց, որ համագործակցում են շատ բուհերի հետ, ավելին, առաջարկել են ուսանողներին բերել լաբորատորիա՝ փորձեր կատարելու:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան:
Նա փոխանցվել է Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքի էջում:
Վերջինս մանրամասն ներկայացրեց Պետդեպի զեկույցում տեղ գտած նշված դեպքերի մանրամասն ժամանակագրությունը՝ սկսած իր՝ պատերազմից հետո դատավորներին ուղղված կոչից:
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 13-ի վերջին թարմացումից հետո ավելացել է ևս 35-ով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,- նշել էր նա: Այնուհետև փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:
Էգոյանի ելույթով կտրվի այս տարվա փառատոնի մեկնարկը։
Մարտի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ փետրվարի 28-ին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել և պնդել. ««Անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»:
ԱՄՆ-ն Եվրամիությանը նավթի մատակարարումների ցուցանիշով առաջին տեղում է հայտնվել 2022 թվականի վերջին, մինչդեռ Ռուսաստանը 31 տոկոսից կրճատել է իր մասնաբաժինը՝ հասցնելով մինչև 4 տոկոսի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ տեսչական ստուգման ենթարկված երկու ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։
Այդ հանդիպումից օրեր անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարկարովի հրաշալի գոլերի շնորհիվ «Արարատ»-ը 3:2 հաշվով հաղթեց և նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:
Իշխանությունը ստիպված՝ արդեն բացահայտորեն հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ բյուջեից տասնյակ միլիոնավոր դոլարներ են մսխվել։
Ընդ որում, մեր տեսախցիկը ֆիքսել է, որ միայն Կառավարության շենքի պատերին արված անցքերն են մանրամասն մշակվել, և «շլիֆովկա» արվել, իսկ ահա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող շենքի պատերին ոչ միայն բազմաթիվ անցքեր են մնացել, այլև փակված անցքերը նորմալ չեն էլ ներկվել: Ավելին, ներկի ամանը՝ իր վրձիններով, մինչ օրս մնացել է նույն շենքի վրա:
«The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80% արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան (գնաճ) 55%-ից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլևս ներդրումներ չեն անում երկրում։