Բաժիններ՝

Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում մարտի 24-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժերից մեկի ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Իսմայիլի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք , տեղի ժամանակով ժամը 11:09-ին: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Հաջորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12:27-ին: Դրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Շամխոր քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, Գյանջա քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031