
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Ադրբեջանում մարտի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները Արցախում զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:
Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։