Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Սյունիք» հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։ Մի շարք հարցերից բացի, Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Մասնավորապես՝ ըստ մարզպետի, նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներերումները, որ արել է կոմբինատը տարիների ընթացքում, համակարգված չի եղել։
Նրա խոսքով՝ ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։