Մարտի 19-ի երեկոյան Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:
Մեծ Յոթնյակն այս տարի նախագահում է Ճապոնիան:
Մարտի 21-ին, ժամը 05.20-ին, Արմավիրի Գորկու փողոցում «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարի բետոնե պատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն այն կարծիքին է, որ մեր իրականությունում գերիշխում է քաոսը, և դրա առկայությամբ անհույս է առողջ բանականություն ակնկալել հասարակության կողմից:
Հրաշքներ չեն լինում, բայց նոր պատերազմներ,պարտություններ ու պետականության կորուստ հնարավոր է։
168.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել է, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Խնդիրն այն է, որ տնօրենները նույն ընտանեկան բժիշկներն են: Աշտարակի համայնքապետարանում համարում են, որ դա օրենքի խախտում է: Տնօրեններին ազատել են աշխատանքից ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ:
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքական կողմի նախաձեռնությամբ։
• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար:
Կատարվում է նախաքննություն։
2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:
Անընդհատ խոսելով «ժողովրդի իշխանության» մասին և ինքը ներկայանալով իբրև «ժողովրդի իշխանության կրող», Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը: Որովհետև, եթե ժողովրդավարության արդյունքն ինքն է՝ վարչապետի պաշտոնում, և ամոթալի խեղկատակությունը՝ խորհրդարանում, ապա քաղաքացիների մոտ ողջամիտ կասկած կարող է առաջանալ ժողովրդավարության՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման ձևի նպատակահարմարության մասին:
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի, և´ Արցախի դեմ», «ԼՂ հայության համար կա իրական ցեղասպանության վտանգ»։ Սա ՀՀ արտգործնախարարի այսօրվա հայտարարություններն են։
Օրինակ, նույն հարցին պատասխանելիս նա մեկ նշեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցել «խաղաղության պայմանագրի» շուրջ, մեկ կասկած հայտնեց՝ արդյո՞ք արժի բանակցել Ադրբեջանի հետ, եթե այդ երկրի ղեկավարը չի պահում իր խոստումները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամբողջ աշխարհում հիվանդացության առումով տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է առաջին տեղում, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի: Նույնպիսի ստատիստիկա է նաև Հայաստանի Հանրապետությունում»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ խորհրդատու, ուռուցքաբանության գծով Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը:
Մարտի 21-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 40-ամյա կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պատերազմից հետո նա զիջեզ Գորիս-Կապան ճանապարհի ՀՀ ինքնիշխան տարածքի 21 կմ,իսկ 2022-ի օգոստոսին Լաչինը, Աղավնոն ու Սուսը՝ հայաթափելով այդ բնակավայրերը։
Օրեր առաջ տեղեկություն ստացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն առաջադրվել է որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի թեկնածու: Տեղեկությունը Արշակ Վարդանյանը հաստատել էր ԶԼՄ-ների հետ զրույցում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ) և Բորիանա Օբերգը (Շվեդիա, ԵԺԿ/HD) Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Այս մասին ասվում է համազեկուցողների` ԵԽԽՎ կայքում տեղադրված զեկույցում:
Մարտի 20-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատերազմից անցել է երկուսուկես տարի, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, խորհրդարանում քննիչ հանձնաժողով է ձևավորվել, Շուշիի պաշտպանությանը մասնակցած զինծառայողների բազմաթիվ հարցազրույցներ են հրապարակվել, բայց առայսօր քաղաքի անկման հանգամանքները պարզաբանված չեն։ Իրադարձությունների ժամանակագրությունը վերականգնելիս պարզվում է, որ բերդաքաղաքի պաշտպանությունը պատշաճ կերպով չի կազմակերպվել, առկա ստորաբաժանումներին օգնական ուժ այդպես էլ չի հասել։
Ավանդական քվանտային հաշվողական համակարգերը կարող են բարդ լինել օգտագործման համար:
Թուրքական մամուլի օրակարգում շարունակում է մնալ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների թեման: Այս անգամ անդրադարձը եղել է հետընտրական Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:
Մարտի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դիվանագետը նաև նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկայի համար նման արկեր մատակարարվեն Կիևին և դրանք օգտագործվեն, ապա Մոսկվան համարժեք կարձագանքի։