Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը համարում է, որ արհեստական ինտելեկտի (AI) զարգացումը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Կանադայի կառավարությունը նաև ընդունում է մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի հակամարտությունից, Աֆղանստանի մարդասիրական ճգնաժամից և Թուրքիայում և Սիրիայում այս տարի տեղի ունեցած երկրաշարժերից:
Նրանց տվյալներով՝ ներդրումները կստացվեն Badeel ընկերությունից, որը մտնում Է Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամի մեջ:
«Արցախում շատ վատ իրավիճակ է, հաշվի առնելով, որ այս օրերին Արցախում սպեկուլյացիան է առաջ գալիս, այսինքն՝ գների աճ է նկատվում: Դա շատ վատ տենդենց է: Եթե իշխանությունները տեղյակ չեն՝ ինչից է, ինչ ճանապարհներով են այդ թանկ ապրանքները մտնում Արցախ, ապա նրանք չեն տիրապետում իրավիճակին: Եթե նրանք տեղյակ են և կրավորական կեցվածք ընդունելով՝ չեն փորձում այս ամենի դեմն առնել, ապա սա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունների հովանու ներքո մարդիկ գերշահույթներ են ստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար:
Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը ևբուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկուգործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
Կրթաթոշակների համար կարելի է դիմել մայիսին մեկնարկող «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար: Կրթաթոշակի տրամադրման մասին որոշումը կկայացնի «Մատենա» բիզնես դպրոցի և «Անիվ» հիմնադրամի համատեղ հանձնաժողովը՝ հիմք ընդունելով դիմորդի մոտիվացիոն նամակը և բանավոր զրույցը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել է Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, ով մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։
Երեկ «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրագրողների մասին անձնական տվյալներ է հավաքագրում, ինչպես իրենք են ասում՝ իրար մեջ, դոսյեներ են հավաքում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ բնապահպանները հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, և իրենց ասել են՝ մեծ ծրագիր կա և ռեսուրս, որ հին ծառերը, որոնք հիվանդ են, պետք է փոխարինել նոր ծառերով: Վստահեցրել են նաև, որ տնկիները շատ փոքր չեն լինելու:
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի փետրվարին բնակելի շենքերի բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 13 տոկոս:
Որպես ռուսական ձեռնարկությունների առաջադրանք՝ նա անվանել է հարվածային անօդաչուների լիարժեք գծի ստեղծումը։
Նրա հաղորդմամբ՝ Դրամատիկական թատրոնի անունով սոցիալական ցանցում կեղծ էջ է բացվել, որտեղից, իր հաղորդմամբ, վաճառվել են նաև թատրոնի տոմսեր:
Ժամանակին, օրինակ՝ 2014 թվականին, նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հոդվածներ էր հրապարակում որոշ պաշտոնյաների հայտարարագրերի մասին, այդ թվում՝ այսօր իր կողմից վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակված երիտասարդի հոր՝ Ֆելիքս Փիրումյանի մասին.
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ՝ պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ համարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից,
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամո, Մ.Գորկի, Զ.Անդրանիկ, Արցախի, Մաթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Հրավեր չեմ ստացել, ըստ կարգի, ինչպես սահմանված է, այդպիսի փաստաթուղթ կամ գրություն չեմ ստացել, և դրա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել: Գուցե եզրահանգումներ իրենք իրենց համար անում են՝ իմ հայտարարություններից ելնելով, բայց ուղղակի հրավեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է գնալուն, ես մի քանի անգամ ասել եմ՝ շատ հետաքրքրված եմ, շահագրգռված եմ, որ արդար, անկողմնակալ վերլուծություն լինի, վեր հանվեն այն բոլոր խնդիրները, թերությունները, ինչո՞ւ չէ՝ դրական կողմերը, դրանք ըստ ուղղությունների խնդրավորվեն, և որոնք կարելի է հանրայնացնել՝ հետագա անելիքները ճշտելու համար:
Ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար:
Հայաստանը փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ աշխարհում խոլերայի հետագա տարածման վտանգը շատ բարձր է։ Այս մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
Մարտի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մոլդովական փողոցում մոպեդը բախվել է մայթի եզրաքարին. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: