
Լարսում սահմանափակումներ են գործում

Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան առատ տեղումների պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մյուս տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն պաշտպանական թունելներով։