Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2 տոկոսով (309,9 լարիով) և կազմել 1773,7 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մարտի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քաղաքապետ Դայերը եւ նրա Պատմական Պահպանման Հանձնաժողովը, ինչպես նաեւ բիզնեսի, ժամանցի, զբոսաշրջային եւ բնապահպանական խմբերը աջակցում են այս գաղափարին: Սա ոչ միայն կպահպանի Ֆրեզնոյի ժառանգների համար մնացած երեք տները, ներառյալ Ֆրեզնոյի ամենահին՝ Վարդանյան տունը, այլ նաեւ կպատվի էթնիկ խմբին… Ֆրեզնոն հիմնվել է հիմնականում հայերի կողմից, ուստի այն, որ Կենտրոնի հին հատվածը կոչվելու է «պատմական» եւ «հայկական» իմաստ ունի։
Geely-ի և Volvo-ի նորագույն քրոսովերը ցուցադրվել է պաշտոնական նկարներում, հայտնում է Motor-ը։
Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտեց 3 արծաթե և 3 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ Մ23 ԵԱ-ում արծաթե մեդալներ էին նվաճել 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը և 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը, իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
Շատերին կարող է թվալ, թե վերնագրում սխալ կա։ Բայց չէ՝ սխալ կամ անճշտություն չկա. սա պաշտոնական վիճակագրության արձանագրում է։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդուլազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ՝ ցանկություն հայտնելով ամրապնդելու երկու երկրների տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցությունը, գրում է Tasnim-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, եթե այցելի Գերմանիա: Այս մասին գրում է գերմանական Die Zeit-ը՝ մեջբերելով Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանի խոսքերը։
Ավելի վաղ Քիրբին ևս նման դիրքորոշում էր հայտնել. նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտում կլինի։ Նրա խոսքով՝ հրադադարը կնշանակի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավման ճանաչում։
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ուտում են գունավոր մրգեր և բանջարեղեն, նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը ցածր է: Հետազոտությունը հրապարակված է Cancers ամսագրում:
Միջազգային քրեական դատարանը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների համար։
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները:
Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Մշակույթի , գիտության , կրթության , ազգայինի , իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի , կայացած թատերախումբ , ուրույն ձեռագիր , միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։
Ցավոք, հասարակության մեջ պահքի և դիետայի զանազանությունը հաճախ չենք կարողանում տարբերակել։ Մեր քահանայական փորձառությունից պիտի ասեմ, որ երբ մոտենում է պահքի շրջանը՝ մնում է մեկ շաբաթ կամ մի քանի օր, սկսում են թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ առերես մոտենալ ու հարցադրումներ անել՝ Տեր հայր, ինչպե՞ս պետք է պահք պահեմ, ի՞նչ պետք է անել, կամ ի՞նչ չպետք է անել։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է հաջորդ շաբաթ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:
Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ։
Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն
Երկրորդ էշելոնը կաջակցի այնպիսի երկրների զինվորականներին, ինչպիսին է Գերմանիան. այս էշելոնի զորակազմը տեղափոխմանը պատրաստ կլինի 10-30 օրվա ընթացքում:Փետրվարից ի վեր Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորումների թիվն աճել է 2,5 անգամ և կազմել ավելի քան 30 000 մարդ, 2022 թվականի նոյեմբերին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Իրեն Երևանի ապագա քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանն ամեն ջանք գործադրում է համոզելու, որ Երևանում մետրոյի նոր կայարան են կառուցելու։ Ասում է, ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու է։ Եթե հավատալու լինենք սրանց, Աջափնյակի կայարանը վաղուց կառուցած պիտի լինեին։ Երևանի քաղաքապետի նախորդ ընտրության ժամանակ էին խոստացել կառուցել այդ կայարանը, և ոչ միայն՝ Աջափնյակի կայարանը։ Այս […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, սակայն նման զենքն առկա է երկրի զինանոցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Մարտի 16-ին ՄԱԿ-ը 2022թ-ի երկիր մոլորակի բնակչության թվաքանակի վերաբերյալ ներկայացրել է իր հաշվարկները:
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր`12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Սիրիայի պետական SANA լրավական գործակալությանը: Ասադը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի և Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։
Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ ըսաւ, թէ երբ գաղութի մը բոլոր կառոյցները, մտածողութիւնները, տարբերութիւնները, մէկ ամբողջութեան ծիրէն ներս, քով-քովի կու գան ու ներդաշնակ գործունէութիւն կը ծաւալեն՝ կազմակերպուած գաղութի մը խօսուն պատկերը կ՚ուրուագծուի մեր դիմաց:
Կառավարության մարտի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղահանվածների խնդրին: Նա հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ինքն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ: