«Գյուղում դեռ կարողանում ենք եղած խնդիրները լուծել։ Բնականաբար, Լաչինի միջանցքի փակ լինելը տարբեր խնդիրներ է ստեղծում բոլորիս համար, բայց դեռ այնպես է, որ կարողանում ենք խնդիրը լուծել, չգիտեմ՝ որքան այսպես կշարունակվի, ու մենք որքան ի վիճակի կլինենք առաջ գնալու»,- նշեց Կիչանի գյուղապետը։
«Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքով արցախցիները հերթական անգամ ապացուցեցին, որ անկոտրում են, և ոչ ոք չի կարող իրենց հպատակեցնել: Ցույց տվեցին, որ պայքարելու են սեփական արժանապատվության, պետության համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիները ևս պետք է միանան:
Քիչ առաջ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ռուսական TASS-ը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում 120․000 հայեր՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ), Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով հայտնվել են արգելափակման մեջ։ Ադրբեջանը շրջափակել է նրանց ու այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։
Երևանի նախկին քաղաքապետ, երկրապահ Ալբերտ Բազեյանը, ով 10 տարի քաղաքականությունից դուրս է եղել, չի զբաղվել քաղաքականությամբ, բայց 44-օրյա պատերազմում մեր պարտությունից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո տեղը չի գտնում:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ, ուսանողներ, երեխաներ չեն կարողանում Երևանից հասել իրենց տուն՝ Արցախ։ Մարդկանց մի մասը Երևան էր եկել բուժման կամ այլ նպատակներով։ Նրանք արդեն 16-րդ օրն է՝ զրկված են իրենց ընտանիքի մյուս անդամներին միանալու հնարավորությունից։
Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս երկընտրանք չեն թողել». քննարկում՝ ՈւՂԻՂ
Մանրամասն ուսումասիրել եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում ընթացող քննարկումները Ստեփանակերտի հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացնում եմ դրանցից ամենաուշագրավները: Մի օգտատեր քննարկում է առաջարկել հետևյալ թեմայով. «Ունե՞նք մենք արդյոք հայեցակարգ, թե ինչ ենք անելու Ղարաբաղի հայերի հետ:
Հոդվածաշարի այս մասում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով։ Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց […]
Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու […]
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։
Շրջափակված Արցախում թատրոնը շարունակում է աշխատել
«Բերձորի միջանցք կեղծ բնապահպանների ուղարկած Ադրբեջանի իշխանությունների դավադիր ծրագրի նպատակն Արցախ-Հայաստան կապը կտրելն է ու ժամանակի ընթացքում Արցախը հայաթափելն է»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը:
Շատերին թվում է, թե Արցախում տեղի ունեցող պրոցեսները կապված են միայն Արցախի հետ։ Մինչդեռ՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չի կարող շրջանցել նաև Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Անկարան, Արևմուտքը՝ թելադրող, Ադրբեջանը՝ խամաճիկ, Հայաստանը՝ գործիք ընդդեմ ՌԴ-ի, Իրանի. Օր 15. ՈՒՂԻՂ
Այսօր Հովիկ Մանուչարյանի հյուրն ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն է:
ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի թիվ մեկ մեսիջը աշխարհին և բոլոր նրանց, ովքեր Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, այն էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մամ, ե՞րբ ես գալու․ 4-ամյա Մարիան և 2-ամյա Ալեքսանդրը Արցախից կանչում են Գորիսում մնացած ծնողներին
«Սիրտս հրճվանքից պայթում էր, երբ տեսա հրապարակում հավաքված ժողովրդին: Արցախը դարեր շարունակ Հայաստանի դոնորն է եղել՝ հատկապես հյուսիսային շրջաններում. արյուն է ներարկել մեզ, հիմա էլ՝ ոգի է ներարկում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած երեկվա համաժողովրդական հանրահավաքին՝ նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:
Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են:
Հիշեք. Բոլոր այն ժամկետները, որը լսում եք Լաչինի միջանցքի բացման մասին այս ու այն կողմից՝ սին են ու նպատակային մոլորեցնող:
Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Ստեփանակերտի հանրահավաքը շատ մեծ ուղերձ էր միջազգային հանրությանը. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան