
«Բոլոր այն ժամկետները, որը լսում եք Լաչինի միջանցքի բացման մասին այս ու այն կողմից՝ սին են ու նպատակային մոլորեցնող». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշեք. Բոլոր այն ժամկետները, որը լսում եք Լաչինի միջանցքի բացման մասին այս ու այն կողմից՝ սին են ու նպատակային մոլորեցնող:
Լաչինի միջանցքը փակվելուց հետո պարբերաբար ժամկետներ են հնչում, որ վաղը, մի 5, 7 օրից կամ դեկտեմբերի 26-ին միջանցը բացվելու է ունեն միայն մեկ նպատակ՝ Արցախի ներհասարակական կյանքի վրա ազդելու՝ հուսալքություն, և անկարողության առաջացնելու համար:
Լաչինի միջանցքը երկարաժամկետ է փակ լինելու…մանավանդ, որ ունենք ոչ հայկական իշխանություն, ովքեր իրենց յուրաքանչյուր քայլ ուղղում են Արցախի դեմ: