«Հանրահավաքը հույս տվեց բոլորին, որ գոնե Արցախում տակավին ունենք միասնություն: Դա կարծեք վերածնունդ էր բոլորիս համար 2020 թվականի պատերազմից հետո»,- 168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի մասին իր տպավորությունները նշեց Արցախում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը:
Ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի:
Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամները քննարկեցին ու ընդունեցին մի շարք նախագծեր։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ օգոստոսի 25-ին Բերձորի հանձնումից առաջ ու հետո էլ պատկերացնում էին, որ նման իրավիճակ է լինելու։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, բնականաբար, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է Պեսկովը։
«4 ամսական փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա: Նրան հսկում են այն մասնագետները, որոնք մինչև երեխայի Հայաստան տեղափոխվելը՝ բուժում էին հեռավար տարբերակով։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը բնորոշ՝ շարունակում է բարձր ջերմել: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,- մանրամասնեց ԱՆ խոսնակը:
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում։
Կազմակերպիչները կոչ են անում Ֆրանսիայից ժամանած մեր բաժանորդներին միանալ ակցիային. հանրահավաքը համաձայնեցված է, անվտանգությունը՝ երաշխավորված։
Թբիլիսին վերահաստատել է իր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամենամյա «Դեսպանների համաժողով-2022»-ի բացմանը։ «Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին մենք ցանկանում ենք նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը խորհրդարանական համատեղ ջանքերով»,- ասել է Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ այդ ջանքերը նախապայման կդառնան տարածաշրջանի զարգացման համար։
«Ճանաչում հանուն փրկության». Արցախում տարբեր ոճեր ներկայացնող ֆեդերացիաները ֆլեշմոբ են իրականացրել
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում, արդեն 15 օր է, որևէ սնունդ, դեղորայք չի մտել, բնակիչներն ապրում են եղածով։
Ես չեմ լսել, որ որեւէ մեկը քննադատի ռուս խաղաղապահներին:
Սկսել պարզ քայլերից Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին. 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը» 2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և […]
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը հայտնվել է միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարը, այս անգամ անդրադարձ է կատարում Հարավային գազային միջանցքին՝ ուսումնասիրելով ընդլայնման առկա խոչընդոտները և հեռանկարները։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք Հ1 -ի ուղիղ եթերով Փելոսիի այց են հեռարձակում, բայց Արցախի «արժանապատվության ու պայքարի» հանրահավաքը՝ ոչ։
Արցախում կայացած համաժողովրդական հանրահավաքն ի թիվս մեծ թվով հարցերի նաև կոտրեց ադրբեջանական քարոզչության այն պնդումը, թե Արցախում ընդամենը 30-40 հզ մարդ է ապրում։
Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»:
Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է, բայց նպատակն արդեն ակնհայտ է ու չի էլ թաքցնում դա։
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Թշնամին դեռ Հայաստանում է, 3 Երևանի չափ տարածք է գրավել. սրանց պետք է իշխանազրկել. Աբրահամ Գասպարյան
Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Իրենց հեռահար նպատակին հասնելու համար այս փուլում թիրախավորել են տնտեսությունը՝ փորձելով դրան հասնել հանքերի գործունեությունը կասեցնելու միջոցով։ Որքան էլ Արցախի տնտեսությունը փոքր է, այն թույլ է տալիս այս կամ այն չափով լուծել այստեղ ապրող մարդկանց զբաղվածության, պետական ինստիտուտների կենսագործունեության, բնակչության եկամուտների ապահովման հարցերը։
Հետևաբար. Ռուսաստանի հետ ամուր ու երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունների ցարգացումն այլըտրանք չունի։
Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին:
Ամեն անգամ, երբ այսօր կփնտրեք ելքեր նախկին ռուպրով մարդուց ազատվելու և չիմացության, ապաքաղաքականության հիմքով, անարդյունք լիդերափնտրտուքի ուժով հուսահատ լինեք, հիշեք մեկ հանգամանք, որ 2018թ-ի փետրվարի 5-ից ընդամենը 70 օր հետո,ապրիլի 17–ին, երկրում, փաստացի սկսված «հեղափոխության» պայմաններում ճիշտ, գրագետ, համառ աշխատանքի արդյունքում ռուպրով մարդը մի կողմ դնելով «չաշխատող ընդդիմադիր բաները» հասավ իշխանափոխության:
Այդ խոսքերից հետո Իբրահիմբեկովն Ադրբեջանում ոչ միայն հայտարարվեց «ազգի դավաճան», այլև, երբ Մոսկվայում նա մահացավ, պաշտոնական Բաքուն օրեր շարունակ խոչնդոտեց գրողի դիակը տեղափոխել հայրենիք։