Հրաժարվելով Արցախից՝ սրանք վերահաստատում են Կավբյուրոյի 1921թ. որոշումը և Հայաստանը դարձնում ավերակաց երկիր. Արա Սահակյան
Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Հարցազրույցի ընթացքում նա խոսել է թուրք-բրիտանական-ադրբեջանական տանդեմի, Փաշինյան-Ալիև-Էրդողան համագործակցության, MI6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի խորհրդավոր այցի, քաղաքական ղզիկության, բրիտանական մի քարտեզի, «Խաղաղության օրակարգի», Արցախին և Սյունիքին և, ի վերջո, Հայաստանին սպասվող արհավիրքի, ընդդիմության անելիքների մասին:
Նա նշել է.
- Եթե Սյունիքը և Արցախը վերցնեն՝ Հայաստանը կդառնա ավերակ, ուրեմն պետք է կազմակերպել դիմադրություն:
- Ոչ ներկաներ, ոչ նախկիններ խոսույթը քաղաքական ղզիկություն է:
- Ընդդիմությունը պետք է օգտագործի խորհրդարանի լծակները:
- Այս իշխանությունը փող շատ է սիրում, ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի բյուջեի ծախսերին:
- Սրանք՝ այս իշխանությունները, մեզ բերեցին 1988-ի փետրվարի զրոյական կետին, ուրեմն այդ զրոյական կետից պետք է սկսենք:
- Մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել հնարավոր վտանգները:
- Ռուսաստանի ձախողումը բերելու է քաղաքացիական պատերազմ, Ռուսաստանի տրոհում, քաոս և համամարդկային աղետ:
- Բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի տնօրեն Ռիչարդ Մուրի այցը Հայաստան և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. պարզ երևում է, որ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարին Ռիչարդ Մուրի կողմից գաղտնի պայմաններում շատ մեծ նշանակություն ունեցող ուղերձ է փոխանցվել:
- Այս իշխանությունների ջանքերով՝ մեզ հիմա օգտագործում են որպես գործիք Ռուսաստանի, Իրանի դեմ: Իսկ գործիքի հետ, գիտեք, ինչպես են վարվում՝ հետո դեն են նետելու:
- 1995 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայում դիվանագիտական մի հանդիպման ժամանակ պատին Մերձավոր և Միջին Արևելքի քարտեզն էր, որտեղ չկային երկրների սահմանները, չկար նաև Հայաստանը, կար միայն խողովակաշար… Հանդիպման ընթացքում բրիտանական կողմին չէին հետաքրքրում Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումները, օրենքի գերակայությունը: Նրանց գլխում միայն Բաքու-Ջեյհան նավթամուղն էր, հիմա էլ նույնն է՝ նոր խողովակաշարի վրա են սևեռված:
- Երբ իշխանությունները սածիլում են ինչ-որ սկզբունք, ինչպես, օրինակ՝ խաղաղության դարաշրջան, իսկ հակառակորդը պատերազմի հրավեր է կատարում՝ շարունակելով հակահայկական քարոզչությունը, նշանակում է՝ երկիրը հայտնվելու է կործանման եզրին:
- «Խաղաղության օրակարգ» կոչվածը կանգ է առել, գնում են հակամարտության սրման, միջանցքը փակելով՝ բերելու են նախաաղետային վիճակի, որպեսզի մարդիկ ստիպված ասեն՝ ինչ ուզում եք՝ ստորագրեք, միայն թե պատերազմ չլինի:
- Եթե ՀՀ գործող իշխանությունները փաստաթուղթ ստորագրելով՝ հրաժարվեն Արցախից, այդպիսով կվերահաստատեն 1921 թվականի Կավբյուրոյի որոշումը, միայն թե Հայաստանի ստորագրությամբ Արցախի հանձնում: Հայաստանի իշխանությունները դա չեն մարսի, դրա համար էլ վախենում են:
- Կանխազգում եմ երկու շատ ծանր սցենար՝
- Շատ անսպասելի, 1-2 ժամվա ընթացքում լուրը տարածվելու է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ,
- Արցախ բառը չի լինելու տեքստում, քանի որ այս իշխանությունն ընդունել է, որ Արցախը ներադրբեջանական խնդիր է:
- Այս իշխանությունները երկիրը դարձրել են իրենց համար կոմֆորտ ապրելու միջավայր:
- Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում էներգետիկ տեսանկյունից, նավթի և գազի շուրջ, այս իշխանությունները չկարողացան կանխատեսել ու պլաններ մշակել:
- Քաղաքակրթությունն առաջ է գնում ոչ թե անցյալը մերժելով, այլ անցյալի բացասական կողմերն ուղղելով:
- Ամեն ինչ զրոյից սկսելը բնորոշ է հեղափոխականներին. ֆրանսիական հեղափոխությունից հետո Եվրոպան հասկացավ՝ անցյալը ոչնչացնելով՝ հետ ես գցում ժողովրդին, պետությանը: Սրանք ֆրանսիական հեղափոխությունից 200 տարի անց, ռուսական հեղափոխությունից 100 տարի հետո կրկնում են նույն սխալները:
- ԵՄ-ն հակամարտության կարգավորման հաջողված փորձ չունի, Եվրոպան հայկական կողմի օգտին շահ չունի: Հայաստանի վրա եվրոպական ներգործության նպատակը Հայաստանի զգոնությունը բթացնելն է, դիմադրությունը հանելը:
- Բացի բարոյական աջակցությունից՝ Եվրոպան մեր օգտին ոչինչ չի կարող անել, էներգետիկան միջազգային անվտանգության կարևոր տարր է:
- Հայ-ադրբեջանական հարաբերություններ գոյություն չունեն, դա ֆիկցիա է, ամեն ինչ որոշվում է Անկարայում, Ադրբեջանը դարձել է խամաճիկային պետություն: Լաչինի միջանցքի փակումն էլ Անկարայի թելադրանքով է արված:
- Թուրքերը շատ լավ գիտեն, որ Հայաստանում իշխանությունները վաղ թե ուշ փոխվելու են, որից հետո որոշ որոշումներ վերանայվելու են, դրա պատճառով է, որ ցավ են ապրում, երբ ընդդիմությունը գլուխ է բարձրացնում:
- 1988-ին ժողովրդի անտարբերությունը կոտրվեց հայ մտավորականների շնորհիվ, հասկացան, որ Արցախում ապրող հայերը մեր կարիքն ունեն:
- Այս իշխանությունների՝ սև ու սպիտակի բաժանումը, հիմա դարձել է արևմտամետի ու ռուսամետի բաժանում: