«Ռուսներն էլ գոհ չեն, որ ինչ-որ մի ադրբեջանցի թափթփուկ ծաղրում է իրենց հաղթանակի սիմվոլը». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի թիվ մեկ մեսիջը աշխարհին և բոլոր նրանց, ովքեր Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, այն էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Այս մեսիջը հստակ էր: Ես մեծ հույս ունեմ, որ Արցախի մեր հայրենակիցները չունեն այն պատրանքները, թե քաղաքակիրթ աշխարհն իրենց համար ինչ-որ բան կանի: Քաղաքակիրթ աշխարհն ունի քաղաքակրթության վերաբերյալ իր ուրույն ընկալումները: Այնպես որ, մեր հույսը պետք է լինենք, նախ և առաջ, մենք, ապա այն իրական դաշնակիցներն ու բարեկամները, ովքեր շահագրգռված են Արցախի հայապատկանությամբ: Հայաստանյան իշխանություններին այդ հանրահավաքը պետք է որ զրկեր կիրակնօրյա խաղաղ երեկոն վայելելու հեռանկարից: Նախորդ հանրահավաքին վայրահաչոցներ էին հնչում, թե իբր Հայաստանից են մարդիկ տարվել, ընդ որում՝ շատ սինքրոն այդ կարծիքը հնչում էր և՛ ադրբեջանական մեդիաներում, և՛ նրանց խամաճիկների մոտ, բայց այս անգամ էլ հո ճանապարհը փա՞կ էր: 60 հազարից ավելի մարդ է եղել հրապարակում, ընդ որում՝ Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակչությունը: Մեծ թվով մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունեցել հասնել այնտեղ: Մենք տեսնում ենք բռունցք դարձած Արցախ, և այստեղ պետք է մեր հայրենակիցներին թևութիկունք լինենք: Ճանապարհը վաղ թե ուշ բացվելու է, կարևորը պայքարի վճռականությունը պահպանելն է: ՀՀ-ում շատ ու շատ հայրենասեր մարդիկ կան, որոնք ապրում են Արցախով, և Հայաստանի թրքաբարո իշխանություններով չպետք է դատել հայաստանյան հասարակության մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Ջամալյանն անդրադարձավ այն քննարկումներին, որ «Հանրային հեռուստաընկերությունը» ուղիղ եթերով չի հեռարձակել Արցախի բազմահազարանոց հանրահավաքը. «Այսինքն՝ այն աստիճանի եք Ալիևի ոտքերի տակ փռված, որ անգամ ռիսկ չեք անում արցախյան հանրահավաքն ուղիղ եթերով հեռարձակել: Սա մեր և նաև Հ1-ի պատմության ամենախայտառակ ու զզվելի էջերից մեկն է: Անգամ խորհրդային պրեսինգի տակ արցախյան շարժման տարիներին մեր հանրային հեռուստաընկերությունն ավելի ինքնուրույն էր, քան այս թրքաբարո նիկոլազանգվածի իշխանության օրոք»:

Կարդացեք նաև

Այսօր աշխատանքային այցով Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ, եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Իսկ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ բանակցությունների իմիտացիայով Հայաստանի իշխանությունները վիժեցնում են ռուսական հովանու ներքո խաղաղության բանակցության օրակարգը. «Երբ վազելով գնում են Բրյուսել, այդ հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը կոնստրուկտի՞վ է իրեն պահում: Ջերմուկի իրադարձությունները կամ այլ ագրեսիվ քայլեր չկայի՞ն: Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ հնարավոր չէ քողարկել այս իշխանությունների ընդգծված հակառուսականությունը: Այս իշխանությունները խնդիր ունեն ամեն գնով Ռուսաստանին հեռացնել Հայաստանից՝ խաղաղապահներին Արցախից դուրս բերել, 102-րդ ռազմաբազան՝ ՀՀ-ից: Իրենց բնավ չի մտահոգում, թե ինչ է լինելու դրանից հետո»:

Դավիթ Ջամալյանը շեշտեց՝ գոհ չէ ռուս խաղաղապահների աշխատանքից. «Իրենք էլ իրենց այնտեղի այսօրվա կարգավիճակից գոհ չեն, որովհետև չի կարող արժանապատվություն ունեցող զինվորականը գոհ լինել այն հանգամանքից, որ ինչ-որ մի ադրբեջանցի թափթփուկ ծաղրում է Z նշանը, որը ռուսական նորօրյա հաղթանակների սիմվոլներից մեկն է: Այդ հանդուրժողական կեցվածքը չի կարող գոհացնել  հենց իրենց՝ ռուսներին, բայց այստեղ այլ խնդիր կա: Նախ՝ մինչև 2018թ. մենք ռուս խաղաղապահների կարիք Արցախում չունեինք, մենք էինք ամենաէֆեկտիվ խաղաղապահ ուժը՝ Հարավային Կովկասի այդ հատվածում: Դա մեր սուբյեկտայնությունն ընդգծող շատ կարևոր հանգամանք էր: Այդ կարգավիճակը լիովին ձեռնտու և շահեկան էր նաև Ռուսաստանի և Իրանի համար: Հիմա այնպիսի վիճակում ենք, երբ ՀՀ անվտանգային ռեսուրսը փոշիացվել է: Այսօր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ռուս խաղաղապահներն են և ռուսական ռազմաբազան: Այո, հիմա ռուս խաղաղապահները չեն անում այն, ինչ մենք ակնկալում ենք, և ինչ իրենք կուզեին անել, որովհետև ուկրաինական ճակատում այս պահի դրությամբ դեռևս վճռական բեկումը մտցված չէ, ու ողջ ռեսուրսն ուղղվում է ուկրաինական ճակատին: Այստեղ իրավիճակի սրումն այս պահի դրությամբ ձեռնտու չէ դաշնակից Ռուսաստանին: Նախապատրաստվում է մեծ հարձակում՝ ուկրաինական ճակատում, և այդ մեծ հարձակման նախօրեին ՌԴ աշխարհաքաղաքական թշնամիները փորձում են շեղել Ռուսաստանի ուշադրությունը և փոշիացնել ռուսական ռեսուրսը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս