
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Քիչ առաջ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ռուսական TASS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույցում նրանք քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունների իրականացման ընթացքը:
Նախորդ անգամ էլ նրանք հանդիպել էին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում՝ ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում։
Հիշեցնենք նաև, որ այս գագաթնաժողովի շրջանակում Պուտինը բանակցություններ է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով նշել է, որ երկու երկրները համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ: