Նաև խոստացածի համաձայն կանրադառնամ իմ ձերբակալմանը, բայց ոչ հիմա:
ԱԺ–ն վավերացրեց երկու վարկային համաձայնագիր, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
«Բոլորն իլյուզիայի մեջ են, իշխանությունը՝ իշխանական գործունեության, ընդդիմությունը՝ ընդդիմադիր, հանրությունը՝ անհոգ կյանքի, բայց դա միայն երևացող կողմն է»,- «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում շարունակում է վստահորեն առաջ գնալ. ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է:
«Դժնդակ իրականությունը խորանում է, Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ ենք տնկում, լույսեր ենք վառում, Եվրատեսիլ ենք անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի վրա կոնկրետ նկրտումներ ունի, մտել է ՀՀ ինքնիշխան տարածքից գրավել է, իսկ մենք ջայլամի նման գլուխներս մտցրել ենք ավազի մեջ ու ասում ենք՝ ոչինչ չի եղել, խաղաղության դարաշրջան»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել է ճեպազրույցը:
Ինչ մեխանիզմ ունի ներքին գործերի նախարարը քաղաքացիական վերահսկողության իրականացման համար
Գիտաժողովին գիտական զեկույցները վերաբերվում էին Հայաստանի պարենային անվտանգությանը, խաղողա-գինեգործական ոլորտում աշխատաշուկայի զարգացման միտումներին, տնտեսական անվտանգության խնդիրներին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան և իշխանությունների կողմից դրա դեմ տարվող պայքարին՝ նշեց.
Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:
ՔՊ-ական պատգամավորները չեն հիշում Փաշինյանի սեռական հայհոյանքը քարոզարշավին ժամանակ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
ՊՊԾ-ն պատերազմից հետո գյուլե՞ց ինչ-որ մեկին. չգյուլեց. Հայկ Կոնջորյան
Պետական պահպանության ծառայությունը ռազմականացված կառույց է, և երբ այս կառույցն անցնի Նիկոլ Փաշինյանի ենթակայությանը, ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ իրականացնելու է ահաբեկման քայլեր. այստեղ է, որ պետք է հիշել, թե ինչպե՞ս էին դիպուկահարները զենքով ԱԺ շենքի պատուհանից թիրախավորում հանրահավաքների մասնակիցներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով ՊՊԾ-ն ԱԱԾ-ի վերահսկողությունից հանելու և ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ դնելու մասին նախագծին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում ավարտվեց ռեկտորի ընտրությունը: Գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12:8 հարաբերակցությամբ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին համալսարանից:
Հայաստանի համար առաջնահերթ է էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
«Պետք է հստակ հարց տամ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մի պարագայում մոնիտորինգային առաքելությունը ողջունվում է, մյուս պարագայում՝ ոչ։ Որևէ մեկը չի հերքում, որ կան շատ մեծ ակնկալիքներ մեր անվտանգային հովանոցից, բայց այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել այս պահին առկա առաջարկվող օգնությունից… Նաև ասեմ, որ մենք հիմա առաջնորդվում ենք մամուլում առկա տեղեկություններով, քանի որ ամբողջությամբ չի գաղտնազերծվել, թե ինչ առաջարկներ կար ՀԱՊԿ արձանագրության և առհասարակ ընդհանուր փաթեթի մեջ։ Իհարկե, ունեմ որոշակի տեղեկություններ, բայց այս պահին դրանց մասին չեմ բարձրաձայնի»։
Մինչև 2018 թվականի հեղափոխությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սուպերվարչապետ դառնալու մեջ մեղադրող և սուպերվարչապետական համակարգը քննադատած Արմեն Գրիգորյանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում մի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանն ունենալու է է՛լ ավելի շատ լիազորություններ, քան Սերժ Սարգսյանը։
Փաշինյանը նշեց նաև, որ ԵՏՀ հետ միասին սկսել են իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում:
Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը՝ վարչապետը նշեց, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։
Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։
Արցախի Ազգային ժողովն աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն:
Դատավորների միությունը, օրինակ, շնորհավորեց փաստաբաններին, որովհետև ըստ էության դատարանն իրականացնում է արդարադատություն, իսկ թե փաստաբանները, թե դատախազները արդարադատությանն օժանդակող մարմիններ են, և կար այդ ընկալումը:
Ադրբեջանի հետ բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը մինչև հիմա չի հրապարակել խաղաղության պայմանագրի այն տեքստը, որի վրա աշխատում է, սակայն, ակնհայտ է, որ հայ ժողովրդին հայտնի են այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ խնդիրները հետևյալն են՝ ԼՂ խնդիր, դելիմիտացիա և դեմարկացիա, ապաշրջափակում. կան նաև հումանիտար հարցեր։
Անգամ ինքդ քեզ ես ճանաչում ու բացահայտում հենց այս տիպի իրավիճակներում: Արևիկն ուղնուծուծով հայրենասեր է, բացառիկ կամքի ու նախանձելի սկզբունքների կրող եզակիներից մեկը: Մարդ, ում գոյությունն իսկ մեզ շրջապատող խավարի, փորձությունների ու համատարած աղմուկի մեջ հուշում է գալիք ավելի լավ, ավելի ապահով ու ավելի արդար ժամանակները:
Նիստի ընթացքում քննարկվելու են առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված ակտուալ հարցեր:
Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 1 մարդ Է զոհվել, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից:
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնում իրենց հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Արցախն ու Ադրբեջանը քննարկեն արցախահայության իրավունքները և անվտանգությունը: