ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Էրդողանի մտերիմ անձի նկատմամբ. Politico
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք գործարար, էներգետիկ մագնատ Սիթքի Այանի նկատմամբ, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է: Այանին մեղադրում են պատժամիջոցները շրջանցելու հարցում Իրանին օգնելու և իրանական նավթի անօրինական վաճառքին նպաստելու մեջ: Այս մասին հաղորդում է Politico հրատարակությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, որը վերահսկում է ամերիկյան պատժամիջոցների իրագործման գործընթացը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Այանը ղեկավարել է պատժամիջոցները շրջանցելու ցանց, որն Իրանին թույլ է տվել հարյուր միլիոնավոր դոլարի նավթ և նավթամթերք վաճառել՝ ֆինանսական օգուտ բերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանմանը:
«Այանի ընկերությունները իրանական նավթի վաճառքի միջազգային պայմանագրեր են կնքել օտարերկրյա գնորդների հետ, կազմակերպել են նավթի բեռնափոխադրումներ և օգնել են լվանալ եկամուտները՝ թաքցնելով նավթի՝ իրանական ծագում ունենալու փաստը և ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանման շահագրգռվածությունը վաճառքում», – նշվում է գանձապետարանի հայտարարության մեջ:
Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից: