«Հերքվում են փաստված բաներ». Արմեն Գրիգորյանը՝ իր հայտարարությունը կեղծիք համարող Հիքմեթ Հաջիևին

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնում իրենց հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Արցախն ու Ադրբեջանը քննարկեն արցախահայության իրավունքները և անվտանգությունը:

Հաջիևը հերքել է Արմեն Գրիգորյանի ասածը՝ նշելով.

««Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» ապրող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնում, իբր, ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարությունները կեղծ են»։

Ի պատասխան արած հայտարարությունը կեղծիք համարող Հաջիևի՝ Արմեն Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց.

«Ինձ երբեմն թվում է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ բաներ կան և այն բանակցությունները, որոնք ընթացել են սենյակում, դրանց միայն հայկական կողմը չէ, որ մասնակցել է, եղել է նաև ամերիկյան կողմը, և դրա վերաբերյալ կա արձանագրություն, և դրա  մասին տեղյակ է նաև ադրբեջանական կողմը։ Հերքվում են փաստված բաներ»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  նաև հույս հայտնեց, որ Կառավարությունը կկարողանա հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա։

«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է այն մեխանիզմը, որի շրջանակում կարող է քննարկում տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։

Մենք մեր միջազգային գործընկերների կողմից հետաքրքրություն ենք տեսել այս ուղղությամբ շարունակելու այս աշխատանքները և հույս ունենանք, որ կկարողանանք հասնել այս նպատակին»,- դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում առաջ գնալ։

«Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար դարձել է փիղ՝ սենյակում. խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում  

Տեսանյութեր

Լրահոս