Ադրբեջանի հետ, բացի մի հարցից, մնացած բոլոր հարցերում չունենք համաձայնություն. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի հետ բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը մինչև հիմա չի հրապարակել խաղաղության պայմանագրի այն տեքստը, որի վրա աշխատում է, սակայն, ակնհայտ է, որ հայ ժողովրդին հայտնի են այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ խնդիրները հետևյալն են՝ ԼՂ խնդիր, դելիմիտացիա և դեմարկացիա, ապաշրջափակում. կան նաև հումանիտար հարցեր։

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում նման հայտարարություն արեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով.

«Ցավալի բան պետք է ասեմ՝ կա մեկ կետ, որի շուրջ Ադրբեջանի հետ կա համաձայնություն. այդ կետը հետևյալն է՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վիեննայի կոնվենցիայի շրջանակում։ Մնացած բոլոր հարցերում Ադրբեջանի հետ չկա համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններից հետո հայտարարում է բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս