Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին առաջարկել է ցեղասպանություն որակել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ

Արցախի Ազգային ժողովն աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է Արցախի ԱԺ առաջարկությունը.

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»,-ասված է առաջարկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031