
«ՊՊԾ-ն ռազմականացված կառույց է. Փաշինյանի ձեռքում դառնալու է ընդդիմադիրներին ահաբեկելու միջոց». Մինասյան
Պետական պահպանության ծառայությունը ռազմականացված կառույց է, և երբ այս կառույցն անցնի Նիկոլ Փաշինյանի ենթակայությանը, ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ իրականացնելու է ահաբեկման քայլեր. այստեղ է, որ պետք է հիշել, թե ինչպե՞ս էին դիպուկահարները զենքով ԱԺ շենքի պատուհանից թիրախավորում հանրահավաքների մասնակիցներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով ՊՊԾ-ն ԱԱԾ-ի վերահսկողությունից հանելու և ուղիղ Փաշինյանի ենթակայության տակ դնելու մասին նախագծին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։
«Ըստ առաջարկվող կարգավորման, եթե վարչապետը վերցնում է զենքը և պահում մեկի ճակատին՝ կրակելու համար, ապա ի՞նչ պետք է անի ՊՊԾ-ն, ըստ այս օրենքի կարգավորման, պետք է օժանդակի»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում