Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ի վճռով Ամատունի Վիրաբյանի հայցը մասնակիորեն բավարարվել է. ՀՀ արդարադատության նախարարությունը Ամատունի Վիրաբյանին կհատուցի աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում․
«Սեփական կետից» Արցախյան բանակցությունները սկսող ոհմակը նախկինացավի անվան տակ իրականում իշխանազավթման հենց սկզբից չէր թաքցնում, որ փաստացի եկել է Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցելու։
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանական ամբիոնն օգտագործեց իրենց Կառավարության փռած ասֆալտի կիլոմետրերը ևս մեկ անգամ հաշվելու համար՝ դա համարելով արտահերթ ելույթի թեմա։
Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն է մաղթել դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացել աջակցել նրա հետագա գործունեությանը: Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի և […]
Դեկտեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 20:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Կառավարությունը հրատապ է համարել Ասիական զարգացման բանկից 100 միլիոն եվրո վարկի ներգրավումը և համապատասխան նախագիծը հրատապության հիմքով ուղարկել է Ազգային ժողով՝ արտահերթ նիստով վավերացնելու համար։
Վարկային բեռը քննադատած Կառավարությունը մեր վարկային բեռը հասցրել է աննախադեպ մակարդակի. Խաչատրյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցության ղեկավարների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպմանը քննարկվել է դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ առաջ են քաշել Արցախում հանքերի շահագործման, ինչպես նաև պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ հարցեր:
Որքան էլ ես ինքս առավոտից երեկո գրեմ ու խոսեմ Ադրբեջանի հետապնդած քաղաքականության, ստեղծած ռիսկերի ու խնդիրների մասին, որքան էլ վերլուծենք Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Փարիզի կամ Թեհրանի դիրքորոշումները, միևնույն է, ՀՀ բարձրաստիճան համարվող պաշտոնյաների ամեն հարցազրույցից հետո համոզվում ես, որ մեծագույն խնդիրը եղել ու մնում է Երևանում՝ հանձին Փաշինյանի ու նրա անկարող կառավարության:
Հրատապ բյուջում 40 միլիարդի վերաբաշխում եք անում. դա գնալու է պարգևատրումների՞ն. Մինասյան
Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Լևոն Զուրաբյանը:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Ստեփանավանի ոլորաններում և Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ:
Աստվածաշնչում լի ու լի են օրինակները, երբ մի շարք հոգևոր առաջնորդներ, մարգարեներ, քահանաներ խորհուրդ են տալիս թագավորին, հանդիմանում են, խրատում և անձնապես մասնակցում երկրի ղեկավարման առաքելությանը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտների կողմից կազմակերպվել է հուշ-ցերեկույթ
Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողն է, նրա հաղթանակի շնորհիվ այս տարի Երևանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ»-ը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Գավառի բաժին են տեղափոխել 32-ամյա Արմեն Ս.-ին:
Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 2,9 մլն նոր դեպք:
Նշվում է, որ ընտանիքի հարստության հիմքը կազմում են էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում:
Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում այս տարի առաջին անգամ ընդգրկվել է մեկ թուրք կին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք արձանագրում ենք մի շարք գործընկերների կողմից նման առճակատման հռետորաբանության ուժեղացում, զսպման, առճակատման, մրցակցության, ռազմական և տնտեսական գերակայության գաղափարախոսությունն Արկտիկայում տարածելու փորձեր: