«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իմ վերլուծությունը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանը Սոչում և Բրյուսելում բանավոր ստանձնած պարտավորություններ ունի՝ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, իմ տպավորությամբ, ինքը փորձում է հերթական անգամ ֆռռացնել խոշոր խաղացողներին և ձգել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:
Հունվարի 12-ի կեսօրին հուժկու պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այդ մասին հայտնել Է Somali Guardian նորությունների պորտալը։
Նիկոլը զանգում է ՀԱՊԿ նախագահին՝ հեռախոսը չի վերցնում. Միհրդատ Մադաթյան:
Տնտեսական խցանումները՝ տնտեսական ակտիվության ցուցիչ․ այս նորահայտ տնտեսական բանաձևի հեղինակը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Ուշագրավ այս հայտարարությունը նախարարն արել է խորհրդարանում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։
Նաիրա Զոհրաբյանը՝ ներքաղաքական խնդիրների ու արտաքին մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ։
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին։
Բրուսելում սկսվել է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի Ամանորին խանութներում աստղաբաշխական գներով վաճառվող կեռասի ու թզի մասին խոսակցություններից։
Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը նպատակ ունի կտրուկ բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների դերը և մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ՝ այսօրվա 30 տոկոսը հասցնելով մինչև 55 տոկոսի։
Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ուկրաինացի ուժայինները մեկ օրում չորս անգամ գնդակոծել են Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Հրադադարի ռեժիմի վերահսկման ու համակարգման համատեղ կենտրոնում (ՎՀՀԿ) ԼԺՀ-ի ներկայացուցչությունում:
Ահազանգեր ենք ստացել Նորաբակից, Վերին Շորժայից, բնակիչները լսել են հրետանու ձայները. Արման Թաթոյան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգությանը, բնակչության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և զոհերին: Նա մասնավորապես գրել է.
Դիրքերում խնդիրների լուծման համար հետևողական ենք. Արման Թաթոյան:
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր:
«ՌԱԿ-ին Միասնականութեան Պահը Հնչած Է Արդէն» վերնագրեալ նախաձեռնութեան, յոյս յայտնելով, որ ՌԱԿ 100-ամեակը յաջորդող սոյն տարուան ընթացքին վերջապէս կ՛իրագործուի մեր սիրելի կուսակցութեան միաւորումը:
Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ որոշ սահմանափակ թվով վայրերի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հատկապես վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի, գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին ու զինված ոտնձգություններին:
Նախարարը վստահեցրեց, որ իրենք հետևում են իրավիճակին, եթե խնդիրներ ծագեն, և տեսնեն, որ ներդրողների բիզնեսները վտանգված են, որովհետև իրենց բիզնեսն այնքան չի կայացել, որ դիմանան թուրքական ապրանքների մրցակցությանը, այդ պարագայում կներդնեն որոշակի ծրագրեր ներդրողներին պաշտպանելու համար։
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:
Այո, նրանց համար ապագա կա։ Բա, իհարկե, այս ներկան նրանց երազած ապագան է։ Բա անգործ, անփող, հազար սեռական սկանդալի մասնակից, վերցրած պարտքերի բեռան տակից մի կերպ մազապուրծ, էժանագին շոուներից մի երկու կոպեկ միշիկական և դոդական կապիտալներից պլոկող մարդիկ հիմա ստաբիլ մեծ գումար են տեսել, պատվիրակություն են ընդունում–ճամփում, փող են բաժանում ու առնում, ընտրություն են կեղծում ու մարսում։ Բա, իհարկե, սրանից էլ երանելի ապագա՞։
Միհրդատ Մադաթյանը՝ երկրում տիրող անառողջ մթնոլորտի մասին. ՈՒՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: