Երեկ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի զինծառայողները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել էին հայ վարորդի ավտոմեքենային ու վնասել այն։
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ II. Կրակել են «օդինոչկայով» լուսարձակող փամփուշտերով մոտ 10 հատ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․
Աշխարհում երբեք էլ խաղաղ ու հանդարտ չի եղել, սակայն վերջին տարիների իրադարձություններն ավելի ու ավելի են բարդացնում գլոբալ անվտանգության և զսպումների քաղաքականության իրացումը: Յուրաքանչյուր նոր կամ վերաճող հակամարտություն, ավելի է շեղելու խոշոր տերություների ուշադրությունը Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից:
Գոյություն ունեցող COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է թարմացվեն և բարելավվեն նոր շտամերի, այդ թվում՝ օմիկրոնի դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի բաղադրության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվական խմբի հրապարակված նոր առաջարկությունը:
Մեկ տարի առաջ՝ 2021-ի հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր.
«Նորմանդական ձևաչափը» մնում է արդիական, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի և հավաքական անվտանգության թեմայով երկխոսությունը։
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master’s Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին:
«Վանի գործարարների առևտրաարդյունաբերական միության» գործադիր տնօրեն Զահիր Քանդաշօղլուն անվերապահ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Աշոտ Երկաթ․ «Սիսական» ջոկատի հրամանատար
Հայաստանի հանրության որոշակի հատվածը վրդովված քննադատում է իշխանության ներկայացուցիչների շքեղ վայելքները՝ պարգևավճարներ, ընտանեկան շրջագայություններ, կառավարական առանձնատների նորոգումներ, ծառայողական մեքենաներ և այլն։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է իր ղազախ գործընկեր Ալիխան Սմայիլովին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պատասխանատու պաշտոնում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:
Առաջինը «օժանդակ թղթերի» մասին էր, որպեսզի դատարաններին իջեցվող պատվերները չկատարելու հնարավորություն, ձգձգումների ու անճշտությունների առիթներ չտան։ Երկրորդը, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալը հանկարծ ոչ նիկոլական չլինի»։
Մինչ վերջին տասնօրյակի ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում դրամատիկ զարգացումներն են Ղազախստանում, աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ կարևորության գործընթացներ են ծավալվում Արևմուտքում, որոնք ևս կարևոր են Հայաստանի շուրջ աճող թյուրքական սպառնալիքի ու Հարավային Կովկասում, հետսովետական տարածքում ՌԴ-Արևմուտք դիմակայության, ազդեցության գոտիների տարանջատման ֆոնին:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խոսել է նոր ակումբ՝ լեհական «Պոգոն» ակումբ տեղափոխվելու մասին:
«Արարատ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:
Գնաճ և նորից գնաճ. Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021 թ․ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է՝ 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:
Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում:
«Այն իրավական փաստերը, որ ունենք, մեզ թույլ է տալիս համոզված պնդելու, որ այլ անձի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, նոր ընտրություններ նշանակելու որևէ իրավական հիմք գոյություն չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի հետ կոալիցիա կազմած «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Մի խումբ աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել է Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հավաքվածները հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ:
Կյանքից հեռացավ մեր ժամանակների իրական մտավորականներից մեկը՝ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին։
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրի մրցակիցները հայտնի են:
Վարդենիսցիների մոտ այն տպավորությունն է, որ իրենց տված քվեն փորձում են գողանալ. Վարազդատ Հարությունյան
Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմած և իշխանությանը հաղթած «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների ներկայացուցիչներն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձան ընտրություններից հետո համայնքում առաջացած հետընտրական ճգնաժամին, ինչպես նաև ուժային կառույցների, դատարանների կատարած ապօրինություններին։
2021թ. հուլիսի 22-ին 168.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում: Վերջիններս առգրավել էին քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգչի սերվերը: