Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը

Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը:

«Հիմնական խնդիրներից մեկը «Բարեկամություն» ջրառի թունավորումը թույլ չտալն էր», – հայտնել է նա:

Մկրտչյանի խոսքով ՝ ջրառը ռազմավարական օբյեկտ է, եւ դրա վարակվելու տեսական սպառնալիք է եղել:

Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառի պահպանությամբ, այլև ապահովում են խոշորագույն արտադրամասերից մեկի անվտանգությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31