Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմիկ Դավոյանը հանգավ ի տեր…
«Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում
Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:
«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Նման կարծիք նա հայտնել է Ղազախստանում ստեղծված իրավիճակի համատեքստում:
«Թալիբան» շարժմանը դիմակայող Ազգային դիմադրության ճակատն (ԱԴՃ) անարդյունք է համարել Թեհրանում թալիբների հետ անցկացված բանակցությունները:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 30 հոգանոց ազգայնամոլների մի խումբ հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա։
Այսօր՝ հունվարի 10-ին, ստացել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ինձ աշխատանքից ազատելու իրավունք չի ունեցել: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
168.am-ն ահազանգեր է ստանում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանից Երևանի թիվ մեկ խնամքի տուն տեղափոխված շահառուներից: Նրանք պնդում են` թեև նախարարությունը կազմակերպել է իրենց տեղափոխումը, սակայն հատկացված մասնաշենքում վերանորգման աշխատանքները նոր են մեկնարկել:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա:
Կուզեմ՝ կգամ, կուզեմ՝ չէ, պաշտոնատար անձ չեմ․ ձեր խոսքում զգույշ եղեք. Հայկակ Արշամյան
Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Որովհետև սեփական IQ-ի հետ խորը էքզիստենցիալ ճգնաժամի մեջ գտնվող բեղավոր մի քայլական, ով վերջին շրջանում դարձել է իշխանության խոսնակը, վստահ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս վտանգավոր չեն ու չպետք է հավատալ տարբեր էշերի զռոցներին։
«ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո», – այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ ընդգծելով, որ վերջնական որոշումը կայացնելու են Ղազախստանի իշխանությունները, տեղեկացնում է Ազատությունը։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 12-ին մեկնելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Լուսանկարում պատկերված կանայք որոնվում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից
«ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` 2021թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ-ում գրանցվել են 0.4%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020թ․ հունվար-նոյեմբերին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ ծայրահեղականների մի խումբ հարձակում է գործել 3 քուրդ երիտասարդի վրա։ Նրանցից մեկը դանակահարվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վարդենիսի ավագանու հաղթած անդամները՝ ստեղծված հետընտրական ճգնաժամի մասին․ ՈՒՂԻՂ
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:
ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի […]
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ՊՆ Սուրեն Պապիկյանի 21–ամյա օգնականն ի՞նչ խորհուրդներ պետք է տա Պապիկյանին։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:
«Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։
Հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող արտոնությունների մասին քննարկման ժամանակ ասաց, որ հարցը խորքային լուծում է պահանջում: Եվ դա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև պետության որոշելու խնդիրն է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի էր ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը, որն անցկացվել էր պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի համաձայն: Իսկ այդ կարգն էլ սահմանվել էր «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» մեջ:
«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Ավելի վաղ The New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կարող են ազդել ողջ սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մատակարարումների վրա: