Ադրբեջանական  զինուժի կողմից սպանված տղայի մասին Թանկյանի գրառումը զայրացրել է շատերին

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան  էջում  անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և զոհերին:  Նա մասնավորապես գրել է.

«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Այս երիտասարդն արժանի չէր սպանվել բռնապետ  Ալիևի էգոիզմի պատճառով:

#sanctionazerbaijan @withregram @zartonkmedia Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից: Նա պետք է ավարտեր իր երկամյա զինծառայությունը մեկ ամսից:  Այսօր ադրբեջանական  զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա երիտասարդը»:

Թանկյանը մեջբերել է նաև Ռուդիկ Ղարիբյանի 2021 թվականի ֆեյսբուքյան գրառումը. «Ես գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»:

«Azerbaijan’s aggression toward Armenia and Armenians is a constant war crime. This young man did not deserve to be killed for the ego of despot Aliyev. #sanctionazerbaijan Posted @withregram • @zartonkmedia This is Rudik Gharibyan from the town of Alaverdi, Lori.

He would have completed his two-year army service in one month. Today, the 19-year-old Gharibyan was killed by Azerbaijani forces.

“I’m going but will be back, always smiling,” said Rudik on Facebook in 2021 when he was drafted to serve».

Թանկյանի այս գրառումը ֆեյսբուքում շատերի զայրությն է առաջացրել:

«Այս երեխաների արյունը նիկոլի և իր համախոհների վզին է … Եթե ժողովրդի դատաստանից փախչես Աստծո դատաստանից չես փախչի ոչ դու ոչ քո ժառանգները, ստահակ …»,-գրել է ամերիկահայ նկարիչ Ռազմիկ Սամվելցը: «Գլխավոր համախոհներից մեկն էլ Սերժ Թանգյանն էր…»,-արձագանքել է այլ օգտատեր:

Տեսանյութեր

Լրահոս