
Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:
Ռեպորտաժում նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են իրականացրել: Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների ընթացքում, քանի որ «այն տառացիորեն կերակրում է քաղաքի ողջ բնակչությանը»:
Հայ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սեյրան Քոչարյանը ռեպորտաժում պատմել է, որ քաղաքի բնակիչները և կոմբինատի աշխատակիցները հյուրընկալ են, իրենց բաց սրտով են ընդունել և բարձր գնահատել իրենց գործունեությունը: