Բոլորը գիտեն, որ քրգործերի 40 տոկոսը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով. Բարսեղ Բեգլարյան:
Երբ վարակվածների թիվը Հայաստանում օրական 2500-3000 էր՝ հանրային վայրեր այցելությունների ոչ մի սահմանափակում չկար, իսկ հիմա, երբ առնվազն տասն անգամ նվազել է՝ այցելությունները սահմանափակվելու են։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Հունվարի 13-ին, ժամը 13։58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 13-ին հանդիպել է Անկարայում Եվրոպական Միության երկրների դեսպանների հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների վերանայման հայտով:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է՝ 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:
«Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներից ՄԱՊ ՓԲ ընկերության հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը:
Հունվարի 17-20-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ Ալեն Սիմոնյանը մեկնում է Միացյալ Նահանգներ։
Շուրջ 7600 բաժանորդներ Թբիլիսիում առավոտյան ժամը 10-ից մնացել են առանց բնական գազի: Այդ մասին հաղորդում է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը:
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը:
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին: Պարգևատրումների մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի […]
Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։
«Ինչպես ասում են՝ վերքը բաց է, և հարցը լուծելու անհրաժեշտություն ունի։ Կարծում եմ՝ հարցի լուծումը շահեկան կլինի ոչ միայն հայության համար, այլև Ադրբեջանի, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանի գերտերությունների համար։ Այսօր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաբնույթ զինատեսակների գոյության և լարվածության պայմաններում, մշտապես պատերազմի վտանգը կա»,- հավելեց Վահրամ Բալայանը։
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Ամիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ անդրադառնալ կոկրետ դեպքերի վերաբերյալ քրեական գործերին, որոնց պարագայում անձին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է, մինչդեռ դրա հիմքերը չեն եղել։ Այս համատեքստում նա չմեկնաբանեց Գորիսի համայնքապետ Առոշ Առուշանյանի կալանավորման որոշումը։
ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես եւ պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Դա հաստատել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,-ասել է նա լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողների հարցերին որոշել էր պատասխանել, հատկապես վերջին շրջանում, իշխանությունների որդեգրած ոճով. նախ՝ ճշտել, թե հարց տվողը որ լրատվամիջոցն է ներկայացնում, ապա ինչ-որ «ռեպլիկ» անել և միայն այդ գործողություններից հետո պատասխանել հարցին։
Պաշտոնից ազատված Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում պաշտոնավարել է ընդամենը 77 օր։ Տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ սա ռեկորդ է։ Պետական կառավարման համակարգում բացառիկ ռեկորդը, անշուշտ, պատկանում է Արգիշտի Քյարամյանին, ով մի քանի ժամով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ։
Հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այնուամենայնիվ, դեռ գործընթացը գնում է, և վերջնական եզրակացություններ անելը վաղ է։ Հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կպահեն իրենց ԱՄՆ կոնգրեսը, կամ գերմանական կանաչներն ու արևելաեվրոպական մի շարք երկրներ, որոնք առայժմ այդքան էլ հակված չեն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան:
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց, իրենց մտահոգությունն արտահայտելով սահմանային անվտանգության, ինչպես նաև լարվածությունների վերաբերյալ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Քո այսօրվա կառավարումը, հանգեցնում է արտագաղթի, սովի, աղքատության, հուսալքության, ինքնասպանության և որդեսպանության, բավական է, արժանապատիվ հեռանալը, անիմաստ մնալուց արժանապատիվ է, եթե դո՛ւ ի հարկե ունես արժանապատվություն և իշխանությունից էլ ավելի կարևոր բան այս աշխարհում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ շատ արագ, բայց միայն եթե այդ երկրներն իրենք միանալու որոշում ընդունեն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: