Հայաստանի կինեմտոգրաֆիստների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հոբելյանի՝ ծննդյան 84-ամյակի կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա:
Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները ադրբեջանցի պատվիրակներին ուղեկցում են հյուրանոց։
«Ես սպասում էի, որ դատախազները դեռ նախորդ նիստում արդեն իսկ իրենց լիազորությունների շրջանակներում կպարզաբանեին մեղադրանքը. միգուցե այդ դեպքում այսպիսի հարցեր չծագեին, և խնդիրներ չառաջանային»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննության ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու՝ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությանը։
Կեղծավորության ցայտուն օրինակ է. Արթուր Խաչատրյանը՝ ադրբեջանցի պատգամավորին
Արձագանքելով ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովի հայտարարությանը, թե ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ ԼՂ-ն չի վերահսկվում ադրբեջանցիների կողմից:
«ԼՂ այն հատվածը, որտեղ ապրում են հայեր, գտնվում է մեր վերահսկողության տակ»,- այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի հանձնաժողովների նիստի շրջանակում նման հանդուգն հայտարարություն արեց ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովը՝ անդրադառնալով Եվրանեսթի հայ պատվիրակ Տաթևիկ Գասպարյանի ելույթի այն հատվածին, որ Արցախի բնակչությունը չունի հասանելիություն կորոնավիրուսի պատվաստանյութերին, որը լուրջ խնդիր է:
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, սակայն սա չի նշանակում, որ Արցախն իր ռեսուրսները սպառել է։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Եվրամիության չափանիշներով՝ անկախ COVID-19-ի դեպքերի նվազումից, Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ երկրում կա հիվանդացության բարձր ցուցանիշ և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:
Հիսուսի արձանի ավելի քան 200 նախագիծ կա. հաղթողը կորոշվի փուլ առ փուլ
Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։
Ադրբեջանցի պատգամավորները սադրիչ են որակում Դիանա Սարումովայի ելույթը
Այն, ինչ մեզնից պահանջվում է հիմա, կայունությունն է. Դիանա Սարումովա
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողները շարունակում են պայքարել, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ վտանգելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը։
Դիարբեքիրի 13-րդ քրեական դատարանի վճռով արդարացվել են 2016-ից 2018թթ. ընթացքում Դիարբեքիրի փաստաբանների պալատի կողմից արված հայտարարություններում «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն», ինչպես նաև «Քուրդիստան» ձևակերպումների պատճառով դատվող պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենը, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենը, ինչպես նաև պալատի 9 այլ անդամներ:
«Փաստաբանների հետ շփման ժամանակ միշտ ասում էի՝ ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չի որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել: Եվ իմ փաստաբաններն ասում են՝ մենք էլ չենք հասկանում։
Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանցի պատգամավորը Երևանում կոչ է անում աջակցություն հայտնել «Հարավային գազային միջանցքին»
Համաշխարհային հանրակցությունը պետք է դիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, որը նպատակամիտված է նավթի-գազի ճյուղի դեմ: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է ՀՌՀ անդամի թեկնածության հարցը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը («Սիլվայի գործով» դատական նիստը)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։