ԼՂ այն հատվածը, որտեղ ապրում են հայեր, մեր վերահսկողության տակ է. ադրբեջանցի պատգամավորը՝ Երևանում

«ԼՂ այն հատվածը, որտեղ ապրում են հայեր, գտնվում է մեր վերահսկողության տակ»,- այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի հանձնաժողովների նիստի շրջանակում նման հանդուգն հայտարարություն արեց ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովը՝ անդրադառնալով Եվրանեսթի հայ պատվիրակ Տաթևիկ Գասպարյանի ելույթի այն հատվածին, որ Արցախի բնակչությունը չունի հասանելիություն կորոնավիրուսի պատվաստանյութերին, որը լուրջ խնդիր է:

Մամմադովն ասաց, որ իբրև թե Ադրբեջանը պատվաստանյութերն ապահովում է խաղաղապահների և դիտորդների միջոցով և Ադրբեջանը երաշխավորում է բոլոր ծառայությունների հավասար հասանելիություն բոլոր փոքրամասնությունների համար, որոնք ապրում են, այդ թվում՝ ԼՂ-ում:

«Ադրբեջանի պատվաստումային ծրագիրը երկրի բոլոր ռեգիոններում հաջողությամբ իրականացվում է»,- ասաց ադրբեջանցի պատվիրակը:

Նրա ելույթն իրարանցում առաջացրեց և Եվրանեսթի հայ ընդդիմադիր պատգամավորները կոշտ արձագանքեցին Մամմադովի ելույթին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28