Համաշխարհային հանրակցությունը չպետք է ճանաչի ԱՄՆ-ի պատժամիջոցները նավթի-գազի ճյուղի դեմ
Համաշխարհային հանրակցությունը պետք է դիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, որը նպատակամիտված է նավթի-գազի ճյուղի դեմ: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։
«Համաշխարհային հանրակցությունը չպետք է ճանաչի միակողմանի հարկադրական գործողությունները նավթի-գազի արդյունաբերության դեմ, ինչպիսիք են ԱՄՆ-ի կոշտ պաժամիջոցները»,- մեջբերում է նախագահի խոսքը նրա մամուլի ծառայությունը: Նա հավելելէ, որ «այսօրվա աշխարհում պատժամիջոցների կիրառումն իր կամքի եւ գերիշխանության պարտադրման համար անարդյունավետ է արթնացած եւ անկախ պետությունների նկատմամբ»: «Սակայն այդ ֆինանսական սահմանափակումներն սպառնալիքի տակ են դնում Գազ արտահանող երկրների ֆորումի անդամ երկրների տնտեսական շահերը»,- նշել է նախագահը:
Ռայիսին փետրվարի 21-ին երկօրյա այցով Դոհա է ժամանել Գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար, որը տեղի է ունենում փետրվարի 20-ից մինչեւ 22-ը: Դա Իրանի նախագահի առաջին այցն է Կատար վերջին տասը տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: