Հայկ Մամիջանյանի կոշտ արձագանքը ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը

Արձագանքելով ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովի հայտարարությանը, թե ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին  ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ ԼՂ-ն չի վերահսկվում ադրբեջանցիների կողմից:

Նա նշեց, որ ԼՂ-ն վերահսկվում է ԼՂ բնակիչների ընտրած մարմինների կողմից՝ նախագահի և այլ ինստիտուտների:

«Չէի ցանկանում, սակայն Դուք ինձ ստիպեցիք՝ Ադրբեջանն ու Թուրքիան այն բացառիկ երկրներն էին, որոնք խախտեցին համավարակի սկզբից ՄԱԿ-ի կողմից  հայտարարված համընդհանուր հրադադարը»,- ընդգծեց նա:

Մամիջանյանը ադրբեջանցի պատվիրակներին նաև հիշեցրեց, որ հանձնաժողովի նիստի նախագահությունը ժամանակավոր կարգավիճակ է:

Տեսանյութեր

Լրահոս