ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով

Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային բիզնես քարտ կարող են ստանալ այն հաճախորդները, որոնք ունեն բանկում գործող վարկ, և որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս։ Վարկային գիծը թույլ է տալիս հաստատված սահմանաչափի շրջանակներում բազմակի անգամ օգտագործել և մարել փոխառու միջոցները որոշակի ժամկետում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեռնարկատերերը կարող են ստանալ 1-ից 10 մլն ՀՀ դրամի գումարի  վարկային գիծ՝ քարտին միջոցների մուտքագրմամբ,  3-ից 36 ամիս ժամկետով։ Վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 17% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%):

Վարկային բիզնես քարտը թույլ է տալիս կատարել ընթացիկ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեության համար՝ առանց վճարման հանձնարարականների: Վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի ձեռքբերման, գործընկերների հետ փոխհաշվարկների, ներկայացուցչական ծախսերի վճարման և այլ նպատակներով: Վարկային բիզնես  քարտով անկանխիկ գործարքները հասանելի են անհրաժեշտ պահին և ցանկացած գումարի չափով՝ հաստատված սահմանաչափի սահմաններում:

«Բիզնես քարտին տրված վարկային գծի միջոցով ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել իր ֆինանսներն՝ առանց սեփական միջոցները շրջանառությունից դուրս բերելու: Սա բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու առավել հարմար գործիք է։ Վերականգնվող վարկային գծի սահմանաչափը և անտոկոս մարման ժամկետը համապատասխանում են փոքր բիզնեսի պահանջներին: Վարկային բիզնես քարտի միջոցով հաճախորդն ունի հասանելիություն վարկային միջոցներին 24/7 ռեժիմով և կատարում է իր հաշվարկներն՝ առանց միջոցները կանխիկացնելու կամ բանկում գործարքներ ձևակերպելու: Այս մոտեցումն օգնում է խնայել ժամանակ և գումար և միևնույն ժամանակ փաստաթղթավորել բիզնեսի ընթացիկ ծախսերը»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բիզնես քարտին վարկային գծի մասին կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ և ձևակերպել հայտ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի մասնաճյուղերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս