«Մենք հիմա փակուղու առաջ ենք կանգնած. կա մեղադրանք, չկա մեղադրանք պարզաբանող». Լուսինե Սահակյան

«Ես սպասում էի, որ դատախազները դեռ նախորդ նիստում արդեն իսկ իրենց լիազորությունների շրջանակներում կպարզաբանեին մեղադրանքը. միգուցե այդ դեպքում այսպիսի հարցեր չծագեին, և խնդիրներ չառաջանային»,- այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննության ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու՝ փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությանը։ 

Ըստ փաստաբանի՝ խնդիրներ չէին առաջանա նաև այն դեպքում, եթե դատարանը մեղադրող կողմին պարտավորեցներ պարզաբանել մեղադրանքը:

«Սրանից էր բխում, հարգելի դատարան, իմ գործընկերոջ միջնորդությունը, որովհետև եթե ամեն ինչ կատարվեր այնպես, ինչպես արվում է մյուս դատավարությունների ընթացքում, և մեղադրանքը պարզաբանվեր, նման միջնորդության անհրաժեշտություն միգուցե և չէր ծագի, բայց դուք եք ստեղծել այս իրավիճակը, երբ մենք հիմա փակուղու առաջ ենք կանգնած. կա մեղադրանք, չկա մեղադրանք պարզաբանող»,- հավելեց Լուսինե Սահակյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննարկման ավարտին տեղեկացրեց, որ այս հարցով դատական ակտը կհրապարակվի մարտի 1-ին, ժամը 13։00-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28