Ո՛չ Եվրոպայի երկրները, ո՛չ էլ ԱՄՆ-ը չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ. Ֆրանսիայի նախարար
Եվրոպայի ոչ մի երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, չեն ցանկանում ուղղակի ռազմական բախում թույլ տալ Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն միջուկային տերություն է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին RTL ռադիոկայանի եթերում։
«Մենք պատերազմ չենք հայտարարել Ռուսաստանին: Ես չեմ կարծում, թե Եվրոպայի որեւիցե երկիր կամ ԱՄՆ-ը ցանկանում են պատերազմել Ռուսաստանի դեմ,- ասել է նա:- Մեր նպատակը հրադադարի հասնելն է»:
Նախարարը պատմել է, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, համանման զենք ունի նաեւ ՆԱՏՕ-ն:
«Դուք ի՞նչ է, միջուկային պատերազմ եք ցանկանում»,- հարցրել է նա առավոտյան հաղորդումը վարողին ի պատասխան այն մասին բազմիցս կրկնված հարցին, թե Ֆրանսիան պատրաստվում է արդոք զինվորականներ ուղարկել Ուկրաինայի պաշտպանության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: