Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է  ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյական:

«Ուկրաինան միշտ թողել և թողնում է բանակցությունների համար տարածքը, այդ թվում հիմա, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման է անցել: Այս պատերազմը պետք է դադարեցնել: Այս մարտական գործողությունները պետք է դադարեցնել»,-գրել է Պոդոլյական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28