Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:
«Արաբական մի շարք երկրներ՝ Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Արաբական ծոցի երկրները, Հայաստանին կարող են օգնել, եթե հաստատված հարաբերությունները խորացվեն: Կարծում եմ՝ օգնությունը կարող է լինել թե՛ տնտեսական, թե՛ զենք վաճառելու առումով: Ու սա, ոչ թե գրավոր դիմումներով, այլ հարաբերություններն անաղմուկ կարգավորելու և դրանց վրա հիմնվելով պետք է արվի»:
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է հրավիրվել 45-ամյա Մեսրոպ Հ.-ն։
Վերջ տվեք հակառուսականությանը,դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից։
Երեկ Ազգային ժողովում (ԱԺ) միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ներկայությամբ իրեն էր ներկայացնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության թեկնածուն՝ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի վարչական տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 56-ամյա վարորդ Միխայիլ Ռուդոմյոտկինը մահացել է:
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ: Այս մասին հայտում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկը, որոնց շարքում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի hաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, Բաքուն վերադարձրե՞լ է հայ զինծառայողների դիերը, և հրադադարի պայմաններում արդյո՞ք սկսել են որոնողական աշխատանքները։
Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և գործադիր թիմի անունից գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը երախտագիտության ուղերձ է հղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակիցներին: «Մենք նորից արթնացանք պատերազմի մեջ, և մեր հայրենիքը`վտանգված։ Կրկին մեր խիզախ զինվորները անձնազոհաբար մարտնչում և զոհվում են հանուն բոլորիս հայրենիքի անվտանգության։ Նրանք ուժեղ և վստահ են, ինչպես մենք ենք վստահ, որ կպահենք թիկունքն […]
LIVE. 168TV-ն ուղիղ միացմամբ անդրադառնում է ստեղծված իրավիճակին
Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը
Թշնամի պետության սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվն այս պահի դրությամբ 135 է։
Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:
Երեկ Բարձրագույն դատական խորհրդում վերջապես կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:
Նույն օրը Ջերմուկ քաղաքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպում է անցկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ:
Հայերը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել
Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրել է, որ Ջերմուկի հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել։
«Այցի նպատակն է՝ վերջին իրադարձությունները, այսինքն՝ մեր միասնական հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակն ու մարտահրավերներն են, որոնք իրականում այսօր վտանգ են ներկայացնում հայկական պետականության նկատմամբ»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ Այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։