Այսօր Պաշտպանության նախարարության տարածած առաջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Երկու տարի առաջ, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանն Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձում էր ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանն արտահանձնեց ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, նա վստահորեն պնդում էր, թե ճիշտ են արել, որ արտահանձնել են, ինքը կողմ է, որ փոխանակեն, եթե այդ կերպ հնարավոր է վերադարձնել գեթ մեկ գերի հայորդու:
«Արցախի դրոշը նույնպես հայ ժողովրդինն է, Եռաբլուրի անբաժան մասն է եւ այս նկարի վրա պատկերված»։
Եկեք փաստենք մի պարզ բան, որ իրենց «ընդդիմադիր» հռչակած անհատները, խմբերը, կուսակցությունները, լսելով Նենսի Փելոսիի Հայաստան ժամանելու մասին, մեծ խանդավառություն ապրեցին։
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում` ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Այստեղ հավաքել եմ 2013 թ. հոկտեմբերից սկսած Իլհամ Ալիևի բոլոր ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ–ի նկատմամբ: Օրինակ՝ դեռ 2013 թ. Բաքվի բռնապետը իր ելույթներից մեկում նշել է. «Մենք տեղահանվել ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլ նաև Երևանից, Զանգեզուրից և Գյոչյայից: Սա մեծ անարդարություն է: Մենք վերադառնալու ենք այդ տարածքները: Երիտասարդ սերունդը պետք է մեծանա այդ մտքերով և երազանքներով…»: Այս պետության քաղաքականության հիմքում ընկած է ագրեսիան և հայի հանդեպ ատելության քարոզը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:
168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմում սկսած շարքը: Ներկայացնում ենք մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների անունները, որ սեպտեմբերի 17-ի դրությամբ, այսինքն՝ ռազմական գործողություններ սկսելուց 5 օր անց, Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակում։ Մեր հրապարակած տեղեկություններն ու անունները ճշտված են:
Վայոց ձորի մարզում թշնամին Ջերմուկ քաղաքի ուղղությամբ կիրառել է գրադ համակարգ, վնասել մի քանի շենք-շինություններ, բարեբախտաբար, Ջերմուկում քաղաքացիական անձանց շրջանում զոհեր ու վիրավորներ չեն եղել։
Սեպտեմբերի 14-ին, Սյունիքի պաշտպանական մարտերի ժամանակ, անմահների բանակին միացավ հրետանավոր Արման Ծատուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Հովհաննես Գյուրջյանը։
Երեկ Վարդենիսում հրաժեշտ տվեցինք Երևանի պետ համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գերազանցությամբ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, եռօրյա պատերազմի 135-ից ավել զոհերից մեկին՝ 44-օրյա պատերազմին, ամենածանր հատվածներում սկզբից մինչև վերջին օրը մարտնչած, 24–ամյա Հայկ Գասպարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալբերտ Բաղդասարյանը։
Հաղորդվել էր 1961 թ ծնված Բորիս Եղիազարյանի անհետ կորելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։
Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները, որպեսզի մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին:
Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է Էբրահիմ Ռաիսին։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սեպտեմբեր 16-ին Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի առջև հայերը կրկին ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հավաքկը շարունակվել է մոտ երկու ժամ, ավարտվել է Հայաստանի օրհներգով։
Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում ՀԱՊԿ֊ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու արդյունքում Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին, հիշեցնեմ, որ դրա գլխավոր փորձն արդեն արվել է:
Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 103-ի։
«Ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ «անորսալի Ջո» դարձած ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին բարձրաձայնելով՝ իշխանությունը ընդամենը սպասվելիք մի ինչ-որ տեռակտի անոնսն էր անում»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2004 թվականից սկսել եմ հետևել քաղաքական գործընթացներին, ընդդիմադիր եմ եղել, բայց 2016–ին հասկացել եմ, թե ինչ մահացու մարտահրավերների դեմա Հայաստանը պայքարում, իսկ 2018–ից արդեն սկսեցի հասկանալ, թե ինչ արհավիրքներից էր Սերժը կարում մեզ փրկել, իր ուժերի ներածի չափով ու էն պոտենցիալով, որը էս հասարակությունը իրան տալիս էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ԱԺ ՔՊ խմբակցությունում առավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է ձևավորվել, ներքին լուրջ «բազարներ» են: Վիճակն առավել սրվել է սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձություններից ու ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում տեղի ունեցածից հետո:
Ցավում եմ, որ զրկված եմ այս օրերին մեր Զինված ուժերին օգտակար լինելու հնարավորությունից: Խոնարհվում եմ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած եւ Հայոց բանակի պատիվը բարձր պահած զինծառայողների ծնողների առջև։
Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրամադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։