Բաժիններ՝

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստի գոլը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի տուրի լավագույն գոլ

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյի գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկում է:

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տուրի լավագույն գոլի հավակնորդների ցանկը, որոնց շարքում է նաև Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը:

ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930