«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ

Այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպման առանցքում Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է, որը շարունակում է շատ լարված մնալ:

Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930