Հակառակորդի 50-60 հոգանոց խումբ է հետ քաշվել. ԳՇ պետ

Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը տեղեկացրել է, որ Ջերմուկի հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել։

«Տեսախցիներով դիտարկել ենք, որ հակառակորդի խումբը հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման: Դա փաստ է, տեսախցիկներով դիտարկված: Դա է իրադրությունը: Վախենալու, հուսահատվելու ոչ մի բան չկա»,–շեշտել է  Ասրյանը։

Տեսանյութեր

Լրահոս