Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» գիրքը երկրորդ տեղում է։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները:
Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամմիկա Դասանայակեն շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է պատգամավորներին, որ Շրի Լանկայի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գոտաբայ Ռաջապակսայի հրաժարականից հետո և ասել, որ պետության ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացվեն երեքշաբթի՝ հուլիսի 19-ին։
Հավի կրծքամիսը կտրատել, տապակել 5-6 րոպե։ Այնուհետև երկու մասի բաժանել չերրի լոլիկները, ավոկադոն շերտատել։ Մատուցվող ափսեի հատակին լցել հազարի տերևները, վրան՝ բոլոր բաղադրիչները, և ցողել ստացված սոուսով:
Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա:
Ընկերությունների համար շահավետ է գայթակղել գնորդներին հաճելի թվերով։ Բայց եթե իսկապես բարձրորակ լուսանկարներ անող սմարթֆոնի կարիք ունեք, ուշադրություն դարձրեք ոչ թե թվին, այլ պիքսելների չափին, սենսորի չափին, ոսպնյակներին և տեղադրված ծրագրերին։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի եզրափակիչում մրցում է չինացի Յի Վեյի հետ։ Հուլիսի 16-ին անցկացվեց առաջին սեթը։ Լեւոն Արոնյան առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասավ հաղթանակի։
Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում շուրջ 237 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
Մինչ իշխանությունները հանպատրաստից շտապում են բացել հայ-թուրքական սահմանը և այս փուլում սկսել օդային բեռնափոխադրումները, թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում մեծ տեմպերով աճում է։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կնոջ՝ 73-ամյա Իվանա Թրամփի մահվան պատճառը սանդուղքից ընկնելն է եղել, ըստ tert.am-ի՝ գրում է gazeta.ru-ն՝ The New York Post-ին հղումով։
Հուլիսի 16-ին, ժամը 18:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացի է ընկել և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարկ է խոնարհությամբ, մաքուր սրտով և ջերմեռանդությամբ աղոթել և Աստծու կամքը փնտրել, բարի վարքով, առաքինությամբ, ազնվությամբ կենցաղավարել՝ արժանանալով Տիրոջ բարեհաճությանն ու ողորմությանը, քանի որ Աստված արժանավորների խնդրանքներն է կատարում և խոնարհներին է շնորհ տալիս: Աստված ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ համար բարի:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:
Իտալիայի չեմպիոն «Միլանն» ընկերական հանդիպում անցկացրեց Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հետ։
Քյոլնում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով առավելության հասան հյուրերը։
Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Նրանք Հրազդանի կիրճում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու Մալաթիայի բաժին բերեցին 41-ամյա մի տղամարդու և 20-ամյա մի երիտասարդի։
«Պետությունը ասում է՝ որպեսզի նա չխոչընդոտի կամ չփախչի, ես վերցնում եմ հսկողության տակ, որպեսզի ապահովեմ ներկայությունը. Դե ապահովե՛ք Արմենի ներկայությունը: Աբսուրդ է»:
Հատիս լեռան վրա այսօր բողոքի ակցիա անցկացրած քաղաքացիները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել ենք Հատիս լեռան գագաթ՝ մեր բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։
«Ոչ մի արդյունք չկա: 40 աստիճանի պայմաններում Մալաթիայում, Խորենացի փողոցում, Մաշտոցի պողոտայում մի քանի օր առաջ տեսա՝ ձուկ էին վաճառում՝ թե՛ թարմ, թե՛ ապխտած: Սա շատ ռիսկային է: Ձկան վրա էլ ճանճեր՝ իբր քշում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
«Զանգեզուր» պետական արգելավայրում օրերս կրկին արձանագրվել են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում գրանցված մուֆլոններ։ Հայկական այս գեղեցկուհիների տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։ Ըստ ցուցակի չափորոշիչների՝ ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:
«PROJECT LA»-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ`«Մի տուն մնա թող արթուն»։
Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Լևոն Արևշատյանը։
Հարց տվել եմ, պատասխանն էլ եմ ստացել, պատասխանից հետո էլ ուրիշ բան էլ եմ ասել, բայց քանի որ, նորից եմ կրկնում, կան քննչական գործողություններ, կան տարբեր հանձնաժողովներ, որ աշխատում են, դրանք ընթացքի մեջ են, ոչինչ չեմ կարող ասել:
Այսօր՝ հուլիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում բախվել են 3 Mercedes, Hyundai և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով հուլիսի 12-ին ուժը կորցրած է ճանաչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծման արգելանքը։
Հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամուրջ մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +36-ից մինչև +40 աստիճանի։
Հուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը
Եթե մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպես քաղաքացի հասկանար, որ այդպես ավելի արագ կհարթվի բզկտվածությունը, կարագանա ներքին կոնսոլիդացիան, ամեն ինչ շատ ավելի հարթ կգնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որևէ սխալ բառի, ձևակերպման, արտահայտության, հեռանում են։
Պարեկները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԾ Երևանի գնդի ծառայողները հուլիսի 15-ին ժամը 03.30-ին, Բագրատունյաց փողոցում գողության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 17 և 32 տարեկան երկու անձանց՝ վերջինիս վարած «ՎԱԶ 2107»-ով հանդերձ:
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:
2020թ., հուլիս 14-ի լույս 15-ի գիշեր։ Բաքու։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում է խիստ համաճարակային ռեժիմ, սակայն մարդիկ դուրս են եկել դիմավորելու ՀՀ հետ սահմանին ոչնչացված 12 զինվորականների դիակները և վանկարկում են «կա՛մ Ղարաբաղ, կամ մա՛հ», «վերջ կարանտինին, թող պատերազմ սկսվի», «գերագույն գլխավոր հրամանատար, մեզ զենք տո՛ւր»։