Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը:
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, հուլիսի 15–ին ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը, ում ծնողներն անվանակոչել են Մխիթար։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ալժիրում կայացած նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։
Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Երեկ շատ խոսվեց, որ ցավալիորեն դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը նախկին քննիչ Արուսյակ Ալեքսանյանն է:
«Իրավաբանական անձինք, միևնույն է, իրավունք չունեն կանխիկ գործարքներ իրականացնել: Այսինքն՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով խնդիրը պետք է համարվեր լուծված: Եթե նախագիծն ընդունվի այս տեսքով, միայն բացասական հետևանքներ է ունենալու»,- եզրափակեց Հայկ Ֆարմանյանը:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Վարկի ձևակերպման ընթացքում իրենցից պահանջել են «MoneyGramm» միջազգային փոխանցման համակարգի միջոցով, իրենց կողմից տրամադրված տվյալներով փոխանցել 880 ԱՄՆ դոլար՝ իբր վարկային պայմանագիրը նոտարով հաստատելու համար։
Այսօր Վրաստանում հատուկ օր է, Թբիլիսիում տեղի է ունենում կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևանների միջև։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Դիակապտողների հասարակության նպատակը մահն է՝ անհատական և հավաքական մահը, որի վերջնարդյունքը լինելու է պետության վախճանը։
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Ես կարծում եմ, շատերս գնացել ենք 2020 թվականից ու մեր պատիժը ավելին է սահմանվել. մարմնի մի մասը գնացել` մեկը մնացել է, որ նաև տեսնի ու զգա այսօրվա դաժան իրականությունը, տեսնի թե ինչպե՞ս են հրճվում իրենց չապրելու համար, տեսնի ու հասկանա, թե ինչպես են ապրում իրենց արյունը գինու գավաթով ըմպելուց հետո…
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուլիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
ՀՀ ՊՆ N զորամասում hուլիսի 15-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։
Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է: Այս մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 12 և 13 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ արդեն մի քանի ամիս է, օրվա մեծ մասը պարտադրված առանց ջուր են մնում։
Հուլիսի 16-ին, ժամը 10։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 և Արագածի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ քաղաքացի է գետնին ընկած: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և […]
«Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) մեծ ցնցումով իմացավ իր համանախագահի՝ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտքի արգելքի մասին չորեքշաբթի` հուլիսի 13-ին, Երեւանի օդանավակայանում:
168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերություններով կապված լինելը, նաև այն, որ տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք […]