Բաժիններ՝

Շրի Լանկայի ղեկավարի թեկնածուները կներկայացվեն հուլիսի 19-ին

Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամմիկա Դասանայակեն շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է պատգամավորներին, որ Շրի Լանկայի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գոտաբայ Ռաջապակսայի հրաժարականից հետո և ասել, որ պետության ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացվեն երեքշաբթի՝ հուլիսի 19-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է Շրի Լանկայի տեղեկատվական Ada Derana պորտալը։

Քանի որ սպասվում է մեկից ավելի թեկնածուների ներկայացում, հուլիսի 20-ին խորհրդարանում քվեարկություն կանցկացվի այն պատգամավորների միջև, ովքեր կընտրեն կղզի պետության նոր ղեկավարին։ Այս կերպ ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչեւ պաշտոնը թողած նախագահի լիազորությունների ավարտը, այսինքն՝ մինչեւ 2024 թվականի նոյեմբերը։

Հանդիպման սկզբում խորհրդարանի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ նախագահ Ռաջապակսան հրաժարական է տվել 2022 թվականի հուլիսի 14-ին՝ երկրի սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։ Ներկայիս նախագահի պաշտոնակատարը վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն է։ Նա նաեւ նախագահի գլխավոր թեկնածուներից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս