Բաժիններ՝

Տոկաևը որոշել է պարգևներ չընդունել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է չընդունել ղազախական և արտասահմանյան պարգևներ մինչև պետության ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի ավարտը։Այս մասին հաղորդել է Tengrinews գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբային։

Ավելի վաղ ղազախ քաղաքագետ Երբոլ Եդիլովը Telegram-ի իր ալիքում հայտարարություն էր արել, որ ուրբաթ ռուսական կողմն առաջարկել է Տոկաևին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ «Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվի համար: Այնուամենայնիվ, նա որոշել է չընդունել ոչ ներքին, ոչ արտասահմանյան մրցանակներ մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը: Նույն պատճառով, վերջերս Բիշքեկ կատարած այցի ժամանակ նախագահը հրաժարվեց Ղրղզստանի բարձրագույն շքանշանից»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930